Ինչո՞վ է պայմանավորված ավագանու անդամի դուրս գալը ԲՀԿ-ից
ПолитикаՀայտնի է, որ օրերս Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Րաֆֆի Գյոզալյանը դիմում է գրել և դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
Orer.am-ի հարցին՝ ինչո՞ւ այս փուլում, երբ մեկ ամիս առաջ շատ ավելի բուռն ու թեժ էր կուսակցության իրավիճակը, Գյոզալյանը պատասխանեց. «Երբ պարոն Ծառուկյանը հրաժարվեց կուսակցության նախագահի պաշտոնից, կուսակցությունը գտնվում էր շատ խառնաշփոթային իրավիճակում, ես ինքս ցանկացա, որ կրքերը ավելի հանգստանան, կուսակցությունը հասկանա, թե որ կետում է գտնվում, նոր միայն ներկայացրի դիմումս: Իմ դուրս գալը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի հրաժարականով»:
Այս պարագայում անհասկանալի մնաց, թե ԲՀԿ ավագանու խմբակցությունից դուրս գալուց հետո ինչու՞ ԲՀԿ նախկին անդամը վայր չդրեց մանդատը. ի վերջո ավագանին Ազգային ժողով չէ և այնտեղ միայնակ որևէ դերակատարությունը գրեթե բացառվում է: