«Հրապարակ». Հայ-ռուսական շփումները վերջին շրջանում խիստ ակտիվացել են
Политика«Հայ-ռուսական շփումները վերջին շրջանում խիստ ակտիվացել են. այս օրերին Ռուսաստանում են գտնվում Ազգային ժողովի պատվիրակությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իսկ Հայաստան են ժամանել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին, Վլադիմիր Սպիվակովը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Վերջինը մասնակցել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից կառուցվելիք ուսումնական, մարզական համալիրի հիմնարկեքին և ՀՀ նախագահի մակարդակով ընդունելության է արժանացել ու պարգևատրվել «Բարեկամության» շքանշանով: Պաշտոնական միջոցառումներից հետո էլ հյուրին հրավիրել էին «Դոլմամա», որին մերձակա փողոցը մի քանի ժամ փակ էր երթևեկության համար»,– գրում է թերթը։