Հայ մարմնամարզիկները հաջող են հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում
СпортՄարմնամարզության Եվրոպայի առաջնության որակավորամն փուլը հաջողությամբ է հաղթահարել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը:
Մարմնամարզության առաջնության բազմամարտում Հայաստանը ներկայացնում էին երկու մարզիկ՝ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը: Դավթյանը 6 գորգերի վրա վարժություններում հավաքել է համապատասխան միավորները և զբաղեցրել 4-րդ տեղը: Դավթյանը հանդես կգա արդեն եզրափակիչ փուլում: Հայաստանի մյուս ներկայացուցչին` Վիգեն Խաչատրյանին չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:
ՀԱՕԿ լրատվական բաժինը տեղեկացնում է, որ հայկական մարմնամարզության դպրոցի ներկայացուցիչ Լևոն Կարախանյանի գլխավորությամբ մարզվող Հուռի Գեբեշյանը 99 մրցակցուհիների պայքարում, նախնական փուլում, ճանաչվեց 21-րդը, մտավ եզրափակիչ և 24 ուժեղագույնների պայքարում հանդես կգա ավելի բարձր տեղ գրավելու նպատակով: