Գելֆանդ-Արոնյան` ոչ-ոքի. Շախմատի աշխարհի թիմային առաջնություն
СпортՇախմատի աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում Լևոն Արոնյանը կիսեց միավորը Բորիս ԳԵլֆանդի հետ:
Առաջին տուրում Իսրայել-Հայաստան դիմակայությունում առաջինն իրենց պարտիան ավարտեցին Գելֆանդ-Արոնյան զույգը: Գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավոր 24 քայլ կատարելուց հետո: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Մյուս պարտիաները դեռ շարունակվում են:
Այս օրերին Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունը հոբելյանական է, այն անցկացվում է 10-րդ անգամ: Առաջնությանը մասնակցում են աշխահի ուժեղագույն թիմերը` Հայաստան, Հնդկաստան, Չինաստան, Ուկրաինա, Եգիպտոս, Ռուսաստան, ԱՄՆ, Հունգարիա, Իսրայել, Կուբա: Այս տարի մրցաշարն աննախադեպ է մասնակիցների կազմով: Առաջին անգամ աշխարհի առաջնությունների պատմության մեջ մեկնարկող 50 շախմատիստներից 49-ը գրոսմայստերներ են: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հ այաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր: