Ավարտվել է Հայաստանի հանդբոլի պատանիների առաջնությունը
СпортԱվարտվեց Հայաստանի հանդբոլի պատանիների և աղջիկների առաջնությունը:
ՀՀ հանդբոլի մինչև 15 տարեկան աղջիկների առաջին շրջանի առաջնության վերջին օրը կայացած հանդիպումներում գրանցվեցին հետևյալ հաշիվները՝ «Քաջարան»-«Շենգավիթ»՝ 25:37 (15:17), «Նոր-Նորք»-«Աջափնյակ»՝ 9:18 (3:11), ԽՄՕՄՄ-ՀԲՄԴ՝ 20:11 (10:7): Շենգավիթի, Աջափնյակի և ԽՄՕՄՄ-ի հավաքականները վաստակել են 8-ական միավոր, 4 միավոր է վաստակել ՀԲՄԴ թիմը, 2 միավոր՝ Նոր-Նորքի ներկայացուցիչները:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: Քաջարանի հավաքականը միավոր չի վաստակել: Առաջին չորս տեղերը զբաղեցրած հավաքականները պայքարը կշարունակեն եզրափակիչում: