Ереван, 23.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ցեղասպանությունը կտրեց նրանց հայրենի հողից, բայց ոչ իրենց արմատներից. Սփյուռքի ամենահայտնի հայերը (լուսանկարներ)

Lifestyle

Հայոց ցեղասպանությունը բեկորների բաժանեց մեր ազգը, ու դրանք սփռվեցին աշխարհով մեկ, որտեղ տարիների ընթացքում արմատներ գցեցին, հարմարվեցին նոր պայմաններին ու մշակույթներին, բայց մեծամասամբ սփյուռքահայությունը երբեք չկորցրեց իր կապը հայրենիքի ու իր արմատների հետ։ Արդյունքում այսօր ունենք համաշխարհային մեծության աստղեր, անվանի գործարարներ ու բարերարներ, մարզիկներ, գիտնականներ ու քաղաքական գործիչներ, ովքեր, լինելով Ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց ժառանգներ, այսօր էլ բարձր են պահում մեր ազգի ու մեր երկրի պատիվը։ Ձեզ ենք ներկայացնում մեծանուն սփյուռքահայերի, ում պատմությունը կտրել է իրենց հայրենիքից, բայց անզոր է եղել կտրել իրենց արմատներից։

1. Էմիլ Ջամիլ Լահուդ

Լիբանանի 11-րդ նախագահ Էմիլ Ջամիլ Լահուդի հայրն արաբ էր, իսկ մայրը՝ հայուհի։ 1998 թվականին Լիբանանի խորհրդարանը հենց նրան ընտրեց երկրի նախագահ, ու նա իր մեծ ավանդն ունի քաղաքացիական պատերազմով անցած Լիբանանում խաղաղության ու համերաշխության հաստատման հարցում։

2. Կարլոս Մենեմ

Կարլոս Մենեմը եղել է Արգենտինայի նախագահը 1989-1999 թվականներին։ Նա ծնվել է Սիրիայից եկած հայ-ալավիական միգրանտների ընտանիքում ու մինչև նախագահ դառնալը եղել է Լա-Ռիոխա նահանգի նահանգապետը, իսկ նախագահության ավարտից հետո՝ նույն նահանգի սենատոր։ Հենց Մենեմի իշխանության տարիներին Արգենտինայի հայկական համայնքը դարձավ համաշխարհային հայկական լոբբիի գլխավոր շարժիչ ուժերից մեկը։

3. Գարու

Ֆրանս-կանադական անվանի երգիչ ու դերասան Գարուն (Պյեր Գարանը) ծնվել է կանադական Շերբրուկ քաղաքում։ Նա համաշխարհային հռչակ ձեռք բերեց այն բանից հետո, երբ խաղաց Քվազիմոդոյի դերը «Նոտր-Դամ դե Պաղի» մյուզիքլում։ Սակայն քչերը գիտեն, որ նրա իսկական անունը Գարեգին է, իսկ տատիկը՝ զտարյուն հայ։

4. Արշիլ Գորկի

Արշիլ Գորկին, նույն ինքը՝ Ոստանիկ Մանուկ Ադոյանը, աշխարհի ամենահռչակավոր հայ գեղանկարիչներից է և հանդիսանում է «աբստրակտ սյուրռեալիզմի» ուղղության հիմնադիրներից մեկը։ Նրա աշխատանքները ցուցադրվում են ԱՄՆ-ի ու Բրիտանիայի խոշորագույն պատկերասրահներում։ Ցավոք սրտի, Արշիլ Գորկին ինքը, լինելով Ցեղասպանություն ապրած հայերից, այդպես էլ չկարողացավ հաղթահարել իր ցավը, որն ավելի էր ուժգնանում նրա կյանքում շարունակական բնույթ ունեցող դժբախտություններից, և այս ամենն ի վերջո բերեց նրան, որ նա ինքնասպանություն գործեց 44 տարեկան հասակում։

5. Դավիթ Նալբանդյան

David Nalbandian Boodles.jpg

Դավիթ Պաբլո Նալբանդյանը հայ-իտալական արմատներով աշխարհահռչակ թենիսիստ է Արգենտինայից, ով երկար ժամանակ հանդիսանում էր աշխարհի լավագույն թենիսիստներից մեկը։

6. Անդրե Աղասի

Անդրե Քըրք Աղասին հայկական արմատներով պրոֆեսիոնալ թենիսի մեգաաստղերից էր ու որոշ ժամանակ հանդիսանում էր լավագույն տղամարդ թենիսիստը։ Այժմ նա զբաղվում է բարեգործությամբ ու չի մոռանում իր արմատների մասին։

7. Ալեն Պրոստ

Ալեն Պրոստը ծնվել է 1955 թվականի փետրվարի 24-ին ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքում՝ ֆրանսիացի Անդրե Պրոստի ու հայուհի Մարիա-Ռոզա Կարատչյանի ընտանիքում։ Ալենը մանկուց զբաղվել է տարբեր սպորտաձևերով, փորձել է իր ուժերն ըմբշամարտում, չմուշկային սպորտում ու ֆուտբոլում, բայց նրա իրական կիրքն ավտոսպորտն էր, ու նա անցավ ամբողջ ուղին՝ քարթինգի սիրահարից մինչև Ֆորմուլա 1-ի չեմպիոն։ Պրոստը մահացել է 1986 թվականին քաղցկեղից։

8. Էնդի Սերկիս

Էնդի Սերկիսի իրական ազգանունը Սարգսյան է։ Նա ծնվել է Իրաքի հայի ու անգլուհու ընտանիքում։ Ներկայումս Էնդին հասցրել է նկարահանվել է ավելի քան 30 դերերում՝ կինոյում ու հեռուստատեսությունում, իսկ առավել հայտնի է «Մատանիների տիրակալը» էպիկական ֆիլմերի ցիկլում Գոլումի դերի համար, որի համար նրան անգամ ուզում էին Օսկար մրցանակի առաջադրեին։ Նա նաև այլ անիմացիոն կերպարների է մարմնավորել՝ «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմում՝ Կեսար, «Քինգ Կոնգ» ֆիլմում՝ Քինգ Կոնգ։

9. Ջեյմս Բաղյան

Ջեյմս Բաղյանն առաջին հայ տիեզերագնացն է։ Նա ծնվել է 1952 թվականին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում։ Նրա երկու ծնողներն էլ հայեր են, իսկ ինքը՝ Ջեյմսը, ներկայումս ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ է ու զբաղվում է տիեզերական բժշկությամբ ու բիոբժշկությամբ։

10. Յուրի Ջորկաեֆ

Ֆուտբոլի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հայրը կիսով չափ կալմիկ էր, կիսով չափ՝ լեհ, իսկ մայրը՝ Մարի Օհանյանը, զտարյուն հայ էր։ Յուրին միշտ ընդգծել է իր հայ լինելն ու միշտ հպարտությամբ է խոսել դրա մասին։ Ինչպես նշել էր իր վերջին հարցազրույցներից մեկում, նա պսակադրվել է և իր երեխաներին կնքել հայկական եկեղեցում։

11. Քիմ Քարդաշյան

Հատկապես իր վերջին այցից հետո գրեթե ոչ մի հայ չի մնացել այս աշխարհում, որ չճանաչի Քիմբերլի Քարդաշյանին, ու շնորհիվ նաև նրա ջանքերի՝ այսօր միլիոնավոր օտարազգիներ գիտեն Հայաստանի մասին ու գիտեն դրական լույսի ներքո։

12. Շեր

Շերը, նույն ինքը Շերլին Սարգսյանը, համաշխարհային մասշտաբի առաջին գերաստղերից էր, ով այցելեց Հայաստան դեռ 22 տարի առաջ։ Շերն իսկական լեգենդ է ամերիկյան փոփ երաժշտության ասպարեզում ու նաև հայրենասեր հայ, ով անկախ ամեն ինչից՝ չի մոռացել ու չի մոռանում իր արմատների մասին։

13. Միշել Լեգրան

Միշել Ժան Լեգրանը ծնվել է հայտնի կոմպոզիտոր Ռայմոն Լեգրանի ու ազնվական ծագումով հայկական ընտանիքից սերող Մարսել Տեր-Միքայելյանի ընտանիքում։ Հետագայում Միշելն ինքը դարձավ երաժշտական լեգենդ, ով արժանացել է 5 Գրեմմի և 3 Օսկար մրցանակների։

14. Վիլյամ Սարոյան

Ամերիկյան դասական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր մոռանում իր արմատների մասին ու շնորհիվ նրա աշխատանքների՝ հայի դրական կերպարը մշտապես մտավ ամերիկյան ու համաշխարհային գրականության մեջ։ Անկասկած, հայ այս դասականը բոլոր ժամանակների ամենամեծանուն հայերից մեկն է։

15. System of a down խումբը

Ինչպես գիտեք, System of a down խմբի բոլոր անդամները զտարյուն հայեր են ու չնայած իրենց բավականին երիտասարդ տարիքին՝ արդեն հասցրել են դառնալ աշխարհին մեր ազգը ներկայացնող գլխավոր այցեքարտերից մեկը։ Տղաները բոլորն էլ մեր ազգի նվիրյալներն են ու իրենց կարիերայի սկզբից աշխարհին են հրամցրել մեր ազգային գլխավոր հարցը։

16. Քըրք Քըրքորյան

Ամերիկյան մագնատ, միլիարդատեր ու բարեգործ Քըրք Քըրքորյանը ևս իր արժանի տեղն է զբաղեցնում հռչակավոր հայերի ցուցակում, քանի որ դժվար է գտնել երկրորդ մեկին, ով զուտ իր արյան կանչով այդքան օգնած լինի այն ժողովրդին, որից սերում է հենց ինքը։

17. Շարլ Ազնավուր

Եվ իհարկե, այժմ ապրող հայերից մեծագույնն ու ամենաճանաչվածներից մեկը՝ կենդանի լեգենդ Շարլ Ազնավուրը, ով լեգենդ է դարձել իր կյանքի օրոք ու ոչ միայն մեր ազգի պարծանքն է, այլև համամարդկային հարստություն, որին պաշտում են միլիոններ՝ անկախ ազգությունից, կրոնից ու ռասայական պատկանելությունից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией