«Բարսելոնայում» Մեսիի ամենամտերիմ ընկերը Դանիել Ալվեսն է
Спорт«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, որ կատալոնական ակումբում իր ամենամտերիմ ընկերը բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսն է:
«Բարսելոնայում» ֆուտբոլիստների միջեւ լավ հարաբերություններ են, սակայն ես միշտ ավելի մոտ եմ եղել Ալվեսի հետ: Երբ Դանին տեղափոխվեց «Բարսելոնա», մենք նրա հետ կիսեցինք խաղադաշտի աջ եզրը: Մեր ընկերությունը մեզ օգնում է նաեւ խաղերի ժամանակ: Փորձում ենք միասին ժամանակ անցկացնել նաեւ խաղադաշտից դուրս, երբ լինում է հարմար պահ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Four Four Two-ն: