Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


«System of a Down» խմբի անդամները մանկության տարիներին (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

4. Ջոն Դոլմայան (հարվածային գործիքներ)

Ջոն Դոլմայանը ծնվել է Բեյրութում՝ հայկական ընտանիքում։ Նա ընդամենը 2 տարեկան էր, երբ սկսեց հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության ու հատկապես հարվածային գործիքների նկատմամբ։ Երբ տղան հինգ տարեկան դարձավ, Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով Դոլմայանների ընտանիքը տեղափոխվեց Տորոնտո, այնուհետև Լոս Անջելես։ Դոլմայանը սկսել է հետաքրքրվել հարվածային գործիքներով 2 տարեկան հասակից։ Ջոնն ինքնուս է և սեփական աշխատասիրության ու բնատուր ձիրքի շնորհիվ է հմտացել իբրև թմբկահար։ Նա օրը 4-6 ժամ պարապում էր հարվածային գործիքներ։ Արդյունքում 15 տարեկանում նա արդեն վարժ տիրապետում էր դրանց։ Ջոն Դոլմայանն ընդգրկվեց «System of a Down» խմբում 1997 թ.-ին, երբ խմբի առաջին թմբկահար ձեռքի վնասվածքի պատճառով հեռացավ խմբից։ 2006 թ.-ին նա ճանաչվեց տարվա լավագույն թմբկահար։ Նույն թվականին խումբը կազմալուծվեց, սակայն միայն ժամանակավորապես։

3. Տարոն Մալաքյան (կիթառ, վոկալ)

Տարոն Մալաքյանը ծնվել է Կալիֆորնիայում՝ նկարիչների ընտանիքում։ Նա դեռևս մանկուց երազում էր հարվածային գործիքներ նվագել, սակայն նրան վիճակված էր անվանի կիթառահար ու երգիչ դառնալ։ Երբ Տարոնը 12 տարեկան էր, ծնողները նրան էլեկտրական կիթառ նվիրեցին։ Այդ ժամանակից ի վեր նա անբաժան է կիթառից։ Սկզբում Տարոն Մալաքյանը սովորում էր այն նույն դպրոցում, որտեղ սովորում էին հայ երաժիշտներ Շավո Օդաջյանը և Սերժ Թանկյանը, սակայն հետագայում նա տեղափոխվեց Ռուզվելտի անվան դպրոց։ Պատանի Տարոնը դարձավ «Hard Rock Band» երաժշտական խմբի կիթառահարը։ Սերժ Թանկյանի պես նա ևս բանաստեղծություններ էր գրում, և «System of a Down» խմբի անունը ծագել է հենց նրա բանաստեղծություններից մեկի՝ «Victims Of A Down»-ի անվանումից։ 2006թ-ին «System of a Down»-ի թմբկահար Ջոն Դոլմանյանի և ևս 3 երաժիշտների հետ միասին Տարոնը հիմնադրեց «Scars on Broadway» խումբը, որը գործեց մինչև «System of a Down»-ի վերամիավորումը 2011 թվականին։ «Wake up the Souls» համերգաշարի հայաստանյան համերգի ընթացքում նա երկրպագուներին ապշեցրեց «Հեյ, ջան, Ղափամա» երգի «от души» կատարմամբ։

3. Շավո Օդաջյան (բաս կիթառ)

Շավո Օդաջյանը ծնվել է Երևանում և դեռ մանկուց սիրել է զբաղվել սկեյտսբորդինգով, լսել փանք ռոք ու հեվի մետալ։ Պատանեկան հասակում Շավոն ծնողների հետ տեղափոխվեց Իտալիա, այնուհետև՝ Լոս Անջելես։ Թեպետ նա սովորում էր Սերժի ու Տարոնի հետ նույն դպրոցում, տարիքային տարբերության պատճառով նրանք ծանոթ չէին իրար։ Նա Սերժի ու Տարոնի հետ ծանոթացավ տարիներ անց ձայնագրման ստուդիաներից մեկում։ Սկզբնական շրջանում Շավոյին նշանակեցին «System of a Down»-ի նախատիպը հանդիսացող «Soil» խմբի մենեջեր, իսկ 1995 թ.-ից «System of a Down»-ի բաս-կիթառահար։ Շավոն հանդես է եկել նաև խմբի որոշ տեսահոլովակների ռեժիսորի դերում։ «Serart» երաժշտական նախագծի շրջանակներում նա համագործակցել է Արտո Թունջբոյաջյանի ու Սերժ Թանկյանի հետ։ 2006 թ.-ին Շավոն Սերժ Թանկյանին մեղադրում էր խմբի գործունեությունը խոչընդոտելու և անհատական կարիերայով տարվելու մեջ, սակայն որոշ ժամանակ անց նրանց հակասությունները հարթվեցին, ու 2011 թ.-ին «System of a Down»-ը վերսկսեց երաժշտական ակտիվ գործունեությունը։

1. Սերժ Թանկյան (վոկալ, ստեղնաշարային գործիքներ)

Սերժ Թանկյանը ծնվել է Լիբանանում՝ Եղեռնը վերապրածների ընտանիքում։ Սերժը հինգ տարեկան էր, երբ ծնողների հետ միասին տեղափոխվեց Կալիֆորնիա։ Նա սովորել է Ռոզ և Ալեքս Ֆիլիպոսի անվան հայկական դպրոցում, ապա ընդունվել Կալիֆորնիայի պետական համալսարան։ Համալսարանում ուսանելու տարիներին Սերժն սկսեց երաժշտական գործիքներ նվագել ու երգեր գրել։ Սերժի ընտանիքը ծանր ֆինանսական կացության մեջ էր, ու ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար Սերժը բիզնեսով էր զբաղվում, սակայն գիտակցելով, որ երաժշտությունն է իր իսկական կոչումը, նա սկսեց զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ: 90-ականների սկզբում Սերժ Թանկյանը հանդիպեց Տարոն Մալաքյանին։ 1994 թ.-ին Տարոնի, Շավո Օդաջյանի ու Ջոն Դոլմանյանի համատեղ ջանքերով հիմնվեց «System of a Down» ռոք խումբը։ 2002 թ.-ին կիթառահար Թոմ Մորելլոյի հետ միասին Սերժ Թանկյանը հիմնադրեց «Axis Of Justice» հասարակական կազմակերպությունը, որի գործունեությունն ուղղված է սոցիալական արդարության վերահաստատմանը ու մարդկության դեմ հանցագործությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Քչերին է հայտնի, որ երաժշտությունից բացի՝ Թանկյանը զբաղվում է նաև գրական գործունեությամբ։ 2002 թ.-ին լույս տեսավ Թանկյանի «Cool Gardens» բանաստեղծությունների ժողովածուն։ 2011 թ.-ին Սերժ Թանկյանը Սթիվեն Սաթերի հետ հին հունական «Պրոմեթևսը շղթայված» ողբերգության մոտիվներով պիես գրեց, որը ցուցադրվեց Ամերիկյան խաղացանկային թատրոնում։

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»