Հայաստան-Ռուսաստան. Շախմատի ԱԱ
СпортՇախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ընտրանու մրցակիցը Ռուսաստանի հավաքականն է:
Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա կմրցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մյուս զույգերը կկազմեն` Սերգեյ Կարյակին-Գաբրիել Սարգսյան, Եվգենի Տոմաշևսկի-Սերգեյ Մովսիսյան,Նիկիտա Վիտյուգով-Հրանտ Մելքումյան:
Առաջնության այս տուրում միմյանց հետ կմրցեն` Հունգարիա-Եգիպտոս,ԱՄՆ-Իսրայել, Չինաստան-Ուկրաինա, Կուբա-Հնդկաստան: