Բելգիայի արտգործնախարարը բացառում է ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը
ПолитикаԼեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանն աջակցելու առաքելությունը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա, և հակամարտությունը պետք է կարգավորովի միայն քաղաքական ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով:
Այս մասին ասաց Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցալուծմանն աջակցելու առքելությունը դրված է Մինսկի խմբի վրա, և հակամարտության ռազմական լուծումը բացառված է. Հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միայն քաղաքական բանակցությունների ձևաչափով»,- ընդգծեց Ռեյնդերսը:
Նա ընդգծեց, որ այս պահին դրված են առաջարկություններ՝ սահմանի կամ շփման գծի երկայնքով տեղի ունեցող միջադեպերին վերջ տալու համար: Բելգիայի արտգործնախարարի խոսքով՝ հակամարտությունը պետք է ստանա այնպիսի հանգուցալուծում, որն ընդունելի կլինի բնակչության համար: Նա նաև ընդգծեց, որ որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կողմիտեի նախագահ իր նպատակն է բոլորի ուշադրությունը կենտրոնացնել Մինսկի խմբի դերի վրա, և բանակցությունների միջավայր ստեղծել նաև ԵԽԽՎ հայաստանյան և ադրբեջանական պատվիրակությունների համար: