Հայաստան-Եգիպտոս. շախմատի ԱԱ վերջին տուր
СпортՇախմատի աշխարհի թիմային առաջնությունը մոտենում է ավարտին: Ծաղկաձորում ընթացող այս առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը երրորդ տեղում է և վերջին տուրում կխաղա հետնապահ Եգիպտոսի հետ:
Հավաքականի առաջատարը կխաղա Սամի Շոկերի հետ: Ահա մյուս զույգերը. Գաբրիել Սարգսյան-Մուհամեդ Ազատ, Սերգեյ Մովսիսյան-ԱհմեդԱդլի, Հրանտ Մելքումյան-Ալի Ֆարահադ:
Մյուս հավաքականները կմրցեն հետևյալ զույգերով` Ռուսաստան-Իսրայել, Հունգարիա-Ուկրաինա, ԱՄՆ-Կուբա, Չինաստան-Հնդկաստան:
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում էՉինաստանի ընտրանին, որն ունի 13 միավոր: Ուկրաինան երկրորդ տեղում է և ունի 11 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը 9 միավորով երրորդն է: Մեր ընտրանին կարող է դառնալ այս առաջնության բրոնզե մեդալակիր, եթե հաղթի Եգիպտոսին: