Յուրգեն Կլոպի համար Գերմանիայի գավաթը նվաճելը գերնպատակ է
СпортԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքով՝ դորտմունդյան ակումբի մեծագույն նպատակն է հաղթել Գերմանիայի գավաթի խաղարկությունում:
«Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Բավարիա»-ի հետ առաջիկա հանդիպումն ամեն ինչ է «Բորուսիա»-ի համար: Դառնալ գավաթակիր` ահա մեր մեծագույն նպատակը: Մեզ համար սա ինչ- որ ձևով նաև եզրափակիչ է»,- Կլոպի խոսքը մեջ են բերում գերմանական ԶԼՄ-ները:
Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: