Շախմատի կանանց հավաքականը պարտությամբ ավարտեց աշխարհի առաջնությունը
СпортՇախմատի աշխարհի կանանց չեմպիոնը Վրաստանի հավաքականն է, Հայաստանի հավաքականը 7-րդ տեղում է:
Չինաստանում ընթացող կանանց առաջնության վերջին տուրում Հայաստանի ընտրանին մրցում էր Հնդկաստանի հավաքականի հետ և պարտվեց 1-3 հաշվով: Հավաքականի կազմում պարտություն կրեցին Գալոյանը, Գաբոյանը և Կուրսովան, իսկ այս տուրում առաջին խաղատախտակի վրա խաղացող Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տոնեց: Կանանց Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 7-րդ տեղը:
Վրաստանի ընտրանին վերջին տուրում հաղթելով չինուհիներին՝ դարձավ մրցաշարի հաղթող: