Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Աստղագուշակ՝ ապրիլի 29-ի համար

Lifestyle

Խոյ: Աշխատանքում հնարավոր են խնդիրներ, ընդ որում' ձեր սխալ վարքագծի պատճառով դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Համառորեն կպնդեք ձեր տեսակետը և ոչ մի դեպքում, անգամ մանր հարցերում, փոխզիջումների չեք գնա: Արդյունքում գործընկերների, ղեկավարության հետ հարաբերությունները երկար ժամանակով կվատանան:

Փոքր-ինչ հնարամիտ լինելու դեպքում, կհասնեք այն ամենին, ինչին ձգտում եք: Մտերիմները պատրաստ են օգնել ձեզ միայն այն դեպքում, եթե մանրամասն բացատրեք, թե ինչ եք ուզում և ինչու: Աստղագուշակը ներկայացնում է Hraparak.am-ը:

Ցուլ: Բարեհաջող օր է: Աշխատանքին ձեր անմնացորդ նվիրումն օգնում է հեշտությամբ հաղթահարել մի շարք դժվարություններ: Անգամ ոչ ստանդարտ իրավիճակներում, ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Կարող եք լուրջ որոշումներ կայացնել, այդ թվում ՝աշխատանքը փոխելու վերաբերյալ: Նոր առաջարկությունները հեռանկարային են, և դրանք կասկածի տակ առնելու կարիք չկա :

Ընտանեկան կյանքում դրական փոփոխություններ կնկատվեն: Կհաջողվի լուծել, վերջերս բոլորին անհանգստացնող, մի շարք խնդիրներ:Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Հրաշալի օր է սպորտով զբաղվելու համար: Ի դեպ, կարող եք ընտրել ուժային մարզումներ:

Երկվորյակ: Այսօր կարևոր է մարդկանց հետ շփումներում ճիշտ կողմնորոշվելը: Հակված եք վստահել նրանց, ովքեր կարող են, ի շահ իրենց, օգտագործել ձեր միամտությունը: Թեև նոր ծանոթները լավ տպավորություն են թողնում, ամեն դեպքում, նախ փորձեք հասկանալ, թե ով՝ ով է, ում հետ արժե գործ բռնել, իսկ ումից' որքան հնարավոր է հեռու մնալ: Աշխատանքը փոխել չարժե: Գործնական բանակցությունները ցանկալի է հետաձգել:

Անձնակա կյանքում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք և լավ ժամանակ կանցկացնեք նրանց ընկերակցությամբ: Այսօր ֆինանսական վիճակը թույլ կտա խոշոր գնումներ կատարել:

Խեցգետին: Այսօր կհաջողվի ավարտին հասցնել կիսատ թողած գործերը, և կյանքի կոչել որոշ մտահաղացումներ: Կազմակերպված եք և կարգապահ, փորձում եք անիմաստ ժամանակ չվատնել, ինչի շնորհիվ էլ ավելի շատ բան եք հասցնում, քան մյուսները: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ,ինչպես նաև՝ պաշտոնի բարձրացում:

Մտերիմների հետ առավել նրբանկատ եղեք, նրանք ձեր ըմբռնման և ուշադրության կարիքն ունեն: Շատ Խեցգետիններ այսօր, վերջապես, կհաղթահարեն ընտանեկան ճգնաժամը և կվերականգնեն լավ հարաբերությունները:

Առյուծ: Օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Զգացմունքային դաշտը, այս ժամանակահատվածում, առավել լարված է, ինչով էլ բացատրվում է ձեր սուր արձագանքը՝ շուրջը կատարվող իրադարձություններին: Հեշտ չէ լեզու գտնել գործընկերների հետ: Թեև որևէ մեկին վիրավորելու նպատակ չեք հետապնդի , այնուամենայնիվ ձեր որոշ դատողություններ միանշանակ չեն լինի, և ոմանց կողմից սխալ կընկալվեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Հանգստությունը կվերականգնվի: Հեշտությամբ կկենտրոնանաք գործերի վրա, լուծումներ կգտնեք ուշադրություն պահանջող խնդիրներին: Մտերիմների կթվա, թե տարված եք ձեր գործերով և իրենց չեք նկատում, սակայն դա այդպես չէ:

Կույս: Ամեն բան կդասավորվի սպասվածից ավելի լավ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նաև գումարային շահույթ: Անձնական հարաբերությունների տեսակյունից՝ օրը բարեհաջող է: Այսօր կարող եք անկեղծանալ մտերիմների հետ, սիրելիի հետ զրուցել այն ամենի մասին, ինչը, վերջին ժամանակներս, անհանգստացրել է ձեզ:

Գործնական հարաբերություններում պատկերն այլ է: Կդժվարանաք կենտրոնանալ, հնարավոր է վրիպումներ թույլ տաք: Հիշեք, որ ձեր կողքին ունեք մի անձնավորություն, ով պատրաստ է ամեն հարցում օգնել և սխալներից հետ պահել, պարզապես հետևեք նրա խորհուրդներին:

Կշեռք: Գումարային հարցերի շուրջ գործընկերների հետ հնարավոր են կոնֆլիկտներ: Խուսափեք պարտքով գումար տրամադրելուց, նաև չնախատեսված գնումներ կատարելուց: Բարեհաջող օր է տեխնիկայով, բարդ գործիքներով զբաղվելու, ինչպես նաև մաքուր օդում ֆիզիկական աշխատանք կատարելու համար:

Այսօր կհաջողվի մեկընդմիշտ հրաժարվել վնասակար սովորույթներից: Կսկսեք հետևել ճիշտ սննդակարգին և վարել առողջ ապրելակերպ: Սպորտով զբաղվելը հաճույք կպատճառի: Ինչ վերաբերում է սիրային ժամադրություններին, ապա դրանք ցանկալի է հետաձգել, այլապես խորը հիասթափություն կապրեք:

Կարիճ: Բարեհաջող օր է: Աստղերն այսօր ձեր կողմից են: Բոլոր հարցերում հաջողակ եք: Կարող եք զբաղվել լուրջ նախագծերով: Ձեռք կբերեք նոր աջակիցներ, ի հայտ կգան ներդրողներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր ամենահամարձակ մտահաղացումները: Նպատակահարմար օր է իրավաբանական հարցերով զբաղվելու, փաստաթղթեր լրացնելու համար:

Հրաշալի օր է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների, զգեստապահարանը թարմացնելու, ինչպես նաև իմիջի փոփոխման համար: Ձեր օրիգինալ լուծումները և հարցերին յուրահատուկ մոտեցումը կհիացնեն շատերին: Հնարավոր է նաև առաջին հայացքից սիրահարվեն ձեզ:

Աղեղնավոր: Գործարարի ձեր հոտառությունն անվրեպ է: Այսօր կնքած բոլոր գործարքներն եկամտաբեր կլինեն: Հաջող գնումներ կկատարեք: Ի հայտ կգան, աշխատանքին վերաբերող, նոր ծրագրեր: Այն Աղեղնավորները, ովքեր կմտորեն սեփական բիզնես ծավալելու շուրջ, կհասկանան, որ դա լիովի իրագործելի է: Կհաջողվի լեզու գտնել ղեկավարության հետ, կարող եք նաև քննարկել աշխատավարձի բարձրացման հարցը:

Սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Դուք անզուգական տպավորություն եք թողնում և վառ գիտակցում եք դա : Այսօր ձեր հմայքին անհնար է դիմակայել: Փոքրիկների հետ շփումը կուրախացնի:

Այծեղջյուր: Թեև ամեն բան լավ է, սակայն ձեզ այսօր ոչինչ չի գոհացնի: Կցանկանաք ստանալ ավելին, կարճ ժամանակում հասնել այն ամենին, ինչին ձգտում եք, նաև ապացուցել բոլորին, որ դուք անկրկնելի եք: Այդ ամենը կստացվի, եթե առավել զգուշավոր լինեք: Օրը նպատակահարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար: Փորձեք, հնարավորինս, քիչ առնչվել ղեկավարության հետ:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, սակայն առողջական լուրջ խնդիրներ չեն լինի, եթե իհարկե օրգանիզմը փորձությունների չենթարկեք և չանտեսեք բժիշկների ցուցումները: Հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը հրաշալի կդասավորվի: Հնարավորություն կունենաք իրագործելու անգամ ամենահամարձակ մտահաղացումները: Կարող եք վստահել նոր ծանոթներին, նաև նրանց, ում հետ նախկինում քիչ եք առնչվել: Ձեր ներքին ձայնը կհուշի, թե ում հետ կարելի է գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ: Հրաշալի օր է թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր, նաև արվեստի գործեր ձեռք բերելու համար:

Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի: Հեշտ չի լինի լեզու գտնել ձեզ համար թանկ մարդու հետ: Ինքնազգացողությունը կվատանա՝ կապված եղանակային փոփոխությունների հետ: Հնարավոր է գանգատվեք գլխացավից ու անքնությունից:

Ձկներ: Շտապե՛ք, արագ և վճռական գործելու դեպքում՝ կարող եք շատ հաջողությունների հասնել: Մտածելու համար երկար ժամանակ չեք ունենա, և դրա անհրաժեշտությունն ամենևին էլ չկա: Դուք վաղուց կողմնորոշվել եք ձեր ծրագրերում, հրաշալի պատկերացնում եք, թե ինչպես է պետք դրանք իրականացնել: Հնարավոր է խոշոր գումարային շահույթ:

Առանց դժվարության լեզու եք գտնում թե՛ մտերիմների, և թե՛ նոր ծանոթների հետ: Այսօր, ցանկության դեպքում, կարող եք շատերին խելքահան անել: Հրաշալի օր է հարազատներին այցելելու համար, նրանք ուրախ կլինեն տեսնել ձեզ:

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»