«Ռեալ» - «Ալմերիա»` 3:0
СпортԻսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ընդունեց «Ալմերիային»: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 3:0 հաշվով:
Հանդիպման 44-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսը հեղինակեց հանդիպման առաջին գոլը, 5 րոպե անց Մաուրո Դոս Սանտոսը ինքնագոլի հեղինակ դարձավ, իսկ 84-րդ րոպեին Ալվարո Արբելոան հաշիվը դարձրեց 3:0:
Այս հաղթանակից հետո մադրիդյան թիմը 82 միավորով շարունակում է գտնվել Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Առաջատար «Բարսելոնան» ունի 84 միավոր: