ՀՀԿ օրակարգում վարչապետի փոփոխության հարց չկա
ПолитикаՀայաստանի Հանրապետական կուսակցության օրակարգում կառավարության կազմի փոփոխության հարց չկա։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկ է արվելու։ «Վարչապետի կամ կառավարության կազմի փոփոխության հարց օրակարգում չկա։ Օրակարգում բ արեփոխումների հարցն է դրված»,- նշեց նա:
Շարմազանովի խոսքով՝ կառավարությունն ունի մեծ ներուժ՝ լուծելու իր առջև դրված խնդիրները. «Այս կառավարության քաղաքական պատասխանատուն նաև Հանրապետական կուսակցությունն է։ Եթե մենք հաջողել ենք, ուրեմն բոլորս ենք հաջողել։ Եթե ձախողվել ենք, ուրեմն բոլորս ենք ձախողվել։ Ինքս լավատես եմ և կարծում եմ, որ մենք միասնական կարող ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրները»,- ասաց ՀՀԿ խոսնակը։