Պոգբան կտեղափոխվի ՊՍԺ
СпортՖրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան կտեղափոխվի ՊՍԺ: Փարիզյան ակումբն ու Թուրինի «Յուվենտուսն» ավարտել են բանակցությունները՝ հասնելով համաձայնության, հաղորդում է Goal.com-ը:
Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը կարող է հասնել մինչեւ 80 միլիոն եվրո: Պոգբան եւ նրա շահերը ներկայացնող գործակալ Մինո Ռայոլան այժմ բանակցում են ՊՍԺ-ի հետ անձնական պայմանագրի կետերի շուրջ: Պոգբային գնելու ցանկություն ունեն նաեւ «Ռեալն» ու «Բարսելոնան»:
Իտալիայի ընթացիկ առաջնության 22 խաղում Պոգբան խփել է 7 գնդակ, կատարել է 2 գոլային փոխանցում: