«Սպարտակ»-ը տրանսֆերի է հանել Յուրա Մովսիսյանին և Արազ Օզբիլիսին
СпортՄոսկվայի «Սպարտակ»-ը տրանսֆերի է հանել Հայաստանի ազգային թիմի երկու ֆուտբոլիստների` Արազ Օզբիլիսին և Յուրա Մովսիսյանին: Արազ Օզբիլիսի և թուրք գլխավոր մարզիչ Մուրադ Յակինի կոնֆլիկտում «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը պաշտպանել է Յակինին: Վերջինս առաջադրանք է տվել նոր ակումբներ գտնել Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի համար: «Սպարտակ»-ը պատրաստ է վաճառել հայ ֆուտբոլիստներին:Այս մասին գրում է ռուսական «Известия» պարբերականը:
Շաբաթվա ընթացքում Օզբիլիսը հարցազրույց էր տվել, որում քննադատել էր «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Յակինին: Ըստ ռուսական լրատվամիջոցների` Օզբիլիսն իբր ասել էր, որ Յակինը չի թողնում իրեն խաղալ «Սպարտակ»-ի հիմնական կազմում և տեղափոխել է երկրորդ թիմ: Ֆուտբոլիստը, իբր, դա կապել էր իր` հայ և Յակինի` թուրք լինելու հետ: Օզբիլիսը, սակայն, հետագայում նշել էր, որ իր խոսքերը խեղաթյուրվել են: