Պատանի բասկետբոլիստները պարտությամբ են մեկնարկել Հռոմի մրցաշարում
СпортՀայ պատանի բասկետբոլիստները պարտությամբ են մեկնարկել Հռոմի միջազգային մրցաշարում: Հռոմում մեկնարկեց պատանեկան միջազգային խոշոր մրցաշար, որին մասնակցում է նաև Հայաստանը: Մրցաշարի առաջին խաղում Հայաստանը 13:15 հաշվով զիջեց Անգլիային: Հաջորդ մրցավեճում Հայաստանի մրցակիցը կլինի Ինդոնեզիան: Այս մասին տեղեկացնում է բասկետբոլի ֆեդերացիան:
Հայաստանն ընդգրկված է Ա ենթախմբում, որտեղ մրցելու է Անգլիայի, Ինդոնեզիայի և Սան Մարինոյի հետ: