Խաղացել եմ Զիդանի, Ռոնալդոյի, Ֆիգուի, Կրիշտիանուի հետ, սակայն Մեսսին լավագույնն է. Ռաուլ
Спорт«Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը հայտարարել է, որ լավագույն ֆուտբոլիստ համարում է կատալոնյան «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Լավագույն պաշտպանը Պաոլո Մալդինին է, լավագույն դարպասապահը՝ Օլիվեր Կանը, լավագույն ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսսին: Ինձ հաջողվել է խաղալ Զիդանի, Ռոնալդոյի, Ֆիգուի, Կրիշտիանուի հետ, սակայն Մեսսին բացարձակ ուրիշ է: Նա ամեն ինչ անում է այնպես, որ թեթև է երևում, նույնիսկ եթե դա անհնարին է»,- Ռաուլի խոսքը մեջբերում է AS-ը: