Թուրքիան պետք է զգուշանա Պուտինի և Օլանդի հայտարարություններից. Լևոն Շիրինյան
ПолитикаՔաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր՝ մայիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ապրիլքսանչորսյան միջոցառումներից ազգը շահեց մոբիլիզացիա, քաղաքակիրթ աշխարհն էլ ավելի մեծ ուշադրություն դարձրեց մեզ,- հայտնում է Orer.am-ը:
«Մենք հարստացանք այդ վերաբերմունքից, բայց աշխարհն ինքն ինչ-որ առումով նույնպես վերափոխվեց»,- գտնում է քաղաքագետը:
Ըստ Լևոն Շիրինյանի՝ Թուրքիան պետք է զգուշանա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում նախագահներ Պուտինի և Օլանդի հայտարարություններից, քանի որ նախագահները վկայակոչեցին 1915-ի մայիսի 23-ի Անտանտի անդամ երկրների՝ Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի հայտարարությունը՝ Հայաստանում թուրք և քուրդ բնակչության կոտորածի մասին:
Խոսելով Գերմանիայի հայտարարության մասին՝ բանախոսն ասաց, որ այն նման հայտարարություն արեց, որպեսզի այնտեղ թուրքական համայնքին զգուշացնի բազմամշակութային հասարակություն չառաջացնելու համար: «Հայկական հարցը Գերմանիային հնարավորություն տվեց վերադառնալու համաշխարհային քաղաքականություն»,- տեսակետ հնչեցրեց Լ.Շիրինյանը:
«Այն, ինչին ականատես եղանք մենք այս օրերին, միայն թատերականացում է, և իրական գործընթացները տեղի են ունենում մեզ համար ոչ տեսանելիության պայմաններում»,- նշեց Լ.Շիրինյանը և հավելեց, որ գերտերությունների խաղը վերադառնում է:
Լևոն Փանոսյան