Մովսիսյանի և Օզբիլիսի գործակալը խոսել է ֆուտբոլիստների տրանսֆերի մասին
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիս գործակալն անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց, ֆուտբոլիստները հանվել են տրանսֆերի:
«Ոչինչ ասել չեմ կարող խաղացողների` տրանսֆերի հանելու մասին: Նրանք հիմա լավ հոգեբանական վիճակում չեն, բայց ավելի վատ էլ է եղել: Ռուսաստանի առաջնության ավարտից հետո միայն որոշում կընդունվի ապագայի մասին: Հիմա նրանք կենտրոնացած են «Սպարտակ»-ի վրա»,- նման կարծիք է հայտնել գործակալ Վալերի Հովհաննիսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայի «Սպարտակ»-ը կարող է տրանսֆերի հանել իր կազմում խաղացող՝ Հայաստանի ազգային թիմի երկու ֆուտբոլիստների` Արազ Օզբիլիսին և Յուրա Մովսիսյանին:
Արազ Օզբիլիսի և գլխավոր մարզիչ, ազգությամբ թուրք Մուրադ Յակինի կոնֆլիկտում «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը պաշտպանել է Յակինին: Վերջինս առաջադրանք է տվել նոր ակումբներ գտնել Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի համար: «Սպարտակ»-ը պատրաստ է վաճառել հայ ֆուտբոլիստներին: Այս մասին գրել է ռուսական «Իզվեստիա» պարբերականը:
Շաբաթվա ընթացքում Օզբիլիսը հարցազրույց էր տվել, որում քննադատել էր «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Յակինին: Ըստ ռուսական լրատվամիջոցների` Օզբիլիսն իբր ասել էր, որ Յակինը չի թողնում իրեն խաղալ «Սպարտակ»-ի հիմնական կազմում և տեղափոխել է երկրորդ թիմ: Ֆուտբոլիստը, իբր, դա կապել էր իր` հայ և Յակինի` թուրք լինելու հետ: Օզբիլիսը, սակայն, հետագայում նշել էր, որ իր խոսքերը խեղաթյուրվել են: