Մեսութ Օզիլը` ամսվա լավագույն ֆուտբոլիստ
СпортԼոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը երկրպագուների կողմից ճանաչվել է Անգլիայի ընթացիկ առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ. տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Անցյալ ամիս 26-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի առաջնությունում մասնակցել է երեք հանդիպման և հեղինակել մեկ գոլ: Իսկ լոնդոնյան թիմը երեք խաղերից երկուսում հաղթել է, մեկում` ոչ ոքի խաղացել: