«Դարի մենամարտում» հաղթեց Ֆլոյդ Մեյվեզերը
СпортWBA (Super), WBC եւ WBO վարկածներով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնը և «Դարի մենամարտ»-ի հաղթողը Ֆլոյդ Մեյվեզերն է:
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացած մենամարտում ամերիկացի Մեյվեզերը միավորների առավելությամբ` 118:110, 116:112, 116:112, հաղթեց ֆիլիպինցի Մենի Պակյաոյին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆլոյդ Մեյվեզերը տոնեց իր 48-րդ հաղթանակը, իսկ Պակյաոն պարտվեց պրոֆեսիոնալ ռինգում արդեն 6-րդ անգամ: «Դարի մենամարտի» տոմսերը վաճառվել էին 15 րոպեում: