Հենրիխ Մխիթարյանը` Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ
СпортՖուտբոլի Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Dfbpokal-walkoffame.de կայքն անցկացրել է քվերակություն, որտեղ 4319 ձայնով առաջին տեղում Հենրիխ Մխիթարյանն է: Լավագույնների եռյակում ընդգրկվել են նաև «Բորուսիա»-ի դարպասապահ Միշել Լանգերակը, «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստ Մաքսիմիլիան Արնոլդը:
Գերմանիայի գավաթի խաղարկությունը կկայանա մայիսի 30-ին: