Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Բելառուսի միջազգային մրցաշարին
СпортԲելառուսի մայրաքաղաք Մինկսում այսօր կմեկնարկի Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև հայ բռնցքամարտիկները:
Մինսկում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: Վիկտոր Լիվենցևի անվան մրցաշարին կմասնակցեն նաև Բելոռուսի, Վրաստանի Ղազախստանի, Լիտվիայի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի մարզիկները:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: