«Ռեալ»-«Յուվենտուս» խաղից առաջ. մարզիչների կարծիքները
СпортՖուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Յուվենտուս» խաղից առաջ երկու թիմերի մարզիչներն անդրադարձել են իրենց մրցակիցներին:
«Հանդիպումը կլինի պայքար երկու հավասար թիմերի միջև, շատ կարևոր է, որ մենք ցույց տանք մեր ուժեղ կողմերը, դժվար կլինի խաղալ մի թիմի հետ, որն ունի այսքան փորձառու ֆուտբոլիստներ: Այս պահին մենք շատ լավ մարզավիճակում ենք և ֆուտբոլիստներն էլ վստահ են իրենց ուժերի վրա»,-նման կարծիք է հայտնել «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Իսկ իտալական «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին փաստել է, որ «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է: «Նման խաղերում եթե չհաջողվի ֆանտաստիկ ֆուտբոլ խաղալ, ապա գոնե պետք է հրաշքներ գործել հակագրոհների ժամանակ: Կիսաեզրափակիչի համար կարևոր է միայն մեկ բան` հաշիվը: Մրցաշրջանի սկզբում շատ բան է ասվում, իսկա ավարտին մնում է միայն արդյունքը»,-ասել է Ալեգրին:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: