Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը. քաղաքական հետևանքներ

Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքական վերլուծաբան
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

2013թ-ի սեպտեմբերի 3-ին հայտարարելով Մաքսային և Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցելու մտադրության մասին՝ Հայաստանը մի կողմ դրեց այդ պահին ամբողջովին համաձայնեցված և նախաստորագրման պատրաստ ԵՄ-ի հետ Ասոցացման ու խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։

Հայաստանի ղեկավարությունը և նրա ներկայացուցիչներն իրենց քայլը բացատրում էին երկրի անվտանգության շահերով, տնտեսական ցուցանիշների բարելավման հեռանկարներով, այն դեպքում, երբ Արևմուտքի և հենց Հայաստանի բազմաթիվ դիտորդներ դա դիտարկում էին որպես Կրեմլի հրեշավոր ճնշման և Հայաստանում ամբողջովին կոռումպացված իշխող օլիգարխիկ համակարգի հետ նրա շահերի համընկնման արդյունք։

Հայ հասարակության մեջ արտաքին քաղաքականության այդ լիակատար շրջադարձի առաջին իսկ օրերից ծավալվեց և մինչ այս պահն էլ շարունակվում է բանավեճն այն թեմայով, թե որքանո՞վ են դրանք համապատասխանում հայկական պետականության և Հայաստանի հասարակության շահերին, և արդյո՞ք դրանք ընդհանրապես համապատասխանում են։
Նույնիսկ հիմնական քաղաքական, տնտեսական և հասարակական միտումների վերաբերյալ մակերեսային հայացքը, դրանց պատճառահետևանքային կապերը ցույց են տալիս, որ իշխանությունների կողմից այդ «մեկ գիշերվա որոշումից» հետո (քանզի նույնիսկ հայտարարության օրը նախագահի մերձավոր զինակիցները պնդում էին եվրաինտեգրման ուղղությանը Հայաստանի «նվիրվածության» մասին) հասարակությանը մատուցված փաստարկները ներկա պահի դրությամբ ժամանակի փորձությանը չդիմացան և կենսունակ չեն։

Անվտանգության տեսանկյունից Հայաստանն ավելի խոցելի է դարձել Ադրբեջանում Ալիևի ռեժիմին ռուսական ժամանակակից զենքի շարունակական մատակարարումների պատճառով, իսկ դրա արդյունքում էլ` այդ ռեժիմի ավելի մեծ կոնսոլիդացիայի և երկրի ներսում բռնաճնշումների աճի, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում համաձայնության գալու նրա ունակության կտրուկ անկման, շփման գծում լարվածության մեծացման հետևանքով։
Հայաստանի տնտեսական վիճակը նույնպես վատթարացել է. ազգային արժույթը՝ դրամը, արժեզրկվել է, կրճատվել և դժվարացել է արտահանումը հիմնական շուկա՝ Ռուսաստան։ Արևմտյան ներդրումները նույնպես կրճատվել են, փոքրացել է ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտների ծավալը, որից Հայաստանի կախվածությունը Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից ի վեր (1998-2008թթ.) միայն մեծանում էր։

Հայկական տնտեսության բացասական միտումները, ներքին պատճառներից զատ, պայմանավորված էին Ռուսաստանում սկիզբ առած համակարգային ճգնաժամով և արդյունք էին ոչ միայն վերջինիս քաղաքական-տնտեսական բնույթի ներքին համակարգային թերությունների (որը բացահայտվեց էներգակիրների համաշխարհային գների անկումից հետո), այլ նաև Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարած ագրեսիվ քաղաքականության, որն ստիպեց ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Մեծ յոթնյակին և մյուսներին Մոսկվայի ներուժը թուլացնող պատժամիջոցներ ներառել։
Սակայն, եթե վերջին տարիներին Հայաստանը քայլ առ քայլ էր կորցնում ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը, ապա սեպտեմբերի 3-ի շրջադարձից հետո սուբյեկտության կորուստը ստացել է փլուզման բնույթ։

ԵՄ ասոցացումից երես թեքելուն և Ռուսաստանի հետ ավելի մերձենալուն զուգահեռ 2011-2012թթ. Հայաստանում նշմարվող բիզնեսի և քաղաքականության տարանջատման, իշխանությունից օլիգարխներին հեռացնելու թույլ և անկայուն միտումները նույնպես հակառակ ուղղությամբ շրջվեցին, ընդհուպ մինչև 2014թ. «օլիգարխիկ ռևանշը», երբ ապրիլին Տիգրան Սարգսյանի փոխարեն վարչապետի պաշտոնին նշանակվեց Հովիկ Աբրահամյանը՝ «ոչ իշխանական» բևեռում դիրքավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամին։

Փաստացիորեն օլիգարխիզացիան ընդգրկեց նաև քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը։ Քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո իշխանության կուսակցությունը հարաբերականորեն ամրապնդվեց և հայտնվեց մրցակցությունից դուրս վիճակում, իսկ նրա քաղաքական ընդդիմախոս մնաց միայն քաղաքացիական հասարակությունը, որի շահերը քաղաքական ուժերի կողմից մինչ այժմ էլ մնում են անտեսված։ Այդ ամենը արտացոլվեց Ազգային ժողովում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագրի վավերացման քվեարկության արդյունքներում. 131 պատգամավորներից միայն 7-ը “դեմ” քվեարկեց այդ համաձայնագրին:

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը հետխորհրդային բռնապետերի այդ ակումբում, ըստ Ֆրիդըմ Հաուսի գնահատականի, առայժմ մնում է միակ «մասնակի ազատ» երկիրը։ Եվ դատելով Կրեմլի կողմից բռնաճնշիչ օրենքներ Հայաստան ներմուծելու գործնական քայլերից, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ հայտարարություններից՝ քաղաքացիների խոսքի ազատությունը և բողոքելու իրավունքը հայտարարվել են որպես «գունավոր հեղափոխության» վտանգներ և որպես ծայրահեղականության դրսևորում` հասցվել «պետական անվտանգությանն ուղղված գլխավոր սպառնալիքի» մակարդակի։

Այդպիսի մոտեցումներն անխուսափելիորեն անդրադարձել են նաև Հայաստանի վրա: Ռուսաստանի ներկայացուցիչների հայտարարարությունները, ինչպես ԱՊՀ-ում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչևինը կամ էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինինը, ցույց են տալիս, որ Մոսկվան իր շահերի անարգել առաջխաղացման առումով վտանգ է տեսնում հայ հասարակության մեջ՝ «անընդունելի» համարելով Պուտինի «ինտեգրացիոն» նախագծերում Հայաստանի անդամակցության խնդրով քաղաքացիական ընդդիմացումը։ Այդ նախագծերը ոչ միայն ապագա, այլ նաև ներկա չունեն, իսկ Հայաստանն էլ գոնե մեկ ցամաքային սահման չունի «դաշնակիցներից» գեթ մեկի հետ։

Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում զուգահեռաբար կառուցվել է ամենաթափանց կոռուպցիայի ուղղահայացով ինտեգրված համակարգ, որը հենվում է բիզնեսի և քաղաքական ինստիտուտների ամբողջական սերտաճման ու ձևավորված քրեական օլիգարխիայի վրա՝ դեկորատիվ հնազանդ խորհրդարանով, առանց Սահմանադրությամբ հռչակված իշխանության ճյուղերի բաժանման որևէ նշույլի և զսպումների ու հակակշիռների համակարգի, հնազանդ միայն մեկ մարդու կամքին։
Ռուսական քաղաքականության մեջ հակաարևմտյան միտումների կտրուկ ուժգնացման խորապատկերին մեծանում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու և հասարակական ու տեղեկատվական գործունեության ոլորտներում, ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների նկատմամբ ռեպրեսիվ միջոցների համանման համակարգ ներմուծելու հավանականությունն ու հնարավորությունը։

Հնարավոր է թվում նաև Մոսկվայի կողմից 2014թ. հունվարի 16-ի «Յանուկովիչի բռնապետական փաթեթ»-ին համարժեքի պարտադրումը Երևանին, որով օրենսդրորեն կարող են էականորեն սահմանափակվել քաղաքացիների իրավունքները և ազատությունները, հատկապես խոսքի ազատությունը և ցույցերի կազմակերպման իրավունքը։ Ակնհայտ է, որ Կրեմլը ներկա պահին յուրօրինակ «պատերազմ» է հայտարարել անկախ մամուլին և, ընդհանրապես, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։
ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածում է օբյեկտի, իսկ միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում՝ ռուսական շահերի կցորդի, որտեղ նրանից պահանջվում են քայլեր, որոնք ուղղակիորեն հակասում են որպես պետություն նրա շահերին։ Դրա առաջին դրսևորումն էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձևին Հայաստանի “դեմ” քվեարկությունը, որը նրան համաշխարհային «իզգոյների» հետ նույն շարքին դասեց։

Հայաստանում և տարածաշրջանում անդառնալի գործընթացներ թույլ չտալու համար ԵՄ-ը և ԱՄՆ-ը, որքան առավելագույնս հնարավոր է, պետք է պահպանեն, ընդարձակեն և խորացնեն հարաբերությունները Երևանի հետ, ընդ որում՝ ոչ միայն իշխանության կամ քաղաքական ուժերի, այլ նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, այլ ոչ թե երես թեքեն կամ պատժեն նրան։

Անհրաժեշտ է օպերատիվ և համարժեք արձագանքել Երևանի կողմից իրավունքների և ազատությունների հարգման միջազգային պարտավորվածություններից որևէ պատրվակով ցանկացած հնարավոր նահանջին։

Ինչպես Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավն է խոստովանում՝ քանի դեռ ձևակերպված չէ ՆԱՏՕ-ի քաղաքականությունն այն առումով, թե «ինչ անել՞» հետխորհրդային երկրների հետ, դա սպառնում է նրանով, որ ամբողջ հետխորհրդային տարածքը կարող է վերածվել այնպիսի երկրների յուրօրինակ «գորշ գոտու», որտեղ երկրների ինքնիշխանությունը Ռուսաստանի կողմից սահմանափակված է նրա «հատուկ շահերի» արդյունքում։

Հայաստանի վիճակը նրան շատ ավելի խոցելի է դարձնում պետականության և ինքնիշխանության փաստացի կորստի սպառնալիքին դեմ հանդիման։ Ներկայումս առայժմ պահպանվում է միավորված Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես Հայաստանի մերձեցման և ինտեգրման պատմական հնարավորությունը, որը, սակայն, սահմանափակված է ներքին ռեսուրսներով և ժամանակով։

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай