Անչելոտին լիահույս է, Ալեգրին` մարտական տրամադրված. մարզիչների կարծիքները
СпортՖուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Յուվենտուս»-«Ռեալ» առաջին խաղից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կարծիքով, իր թիմը մի շարք հնարավորություններ ուներ գոլեր խփելու, բայց չիրացրեց դրանք:
«Ժամանակ առ ժամանակ թիմը լավ է խաղում, սակայն նույնիսկ Սերխիո Ռամոսը և մյուսներն ավելի շատ սխալներ էին գործում, քան սովորաբար անում են: «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները հրաշալի մարզավիճակում են և մարտականորեն տրամադրված: Սակայն մենք դեռևս վստահ ենք, որ ամեն բան փոխել հնարավոր է, քանի որ խաղալու ենք տանը` մեր երկրպագուների ներկայացությամբ»,- Անչելոտիի խոսքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի կարծիքով, թիմը տեխնիկապես ճիշտ ֆուտբոլ խաղաց: «Թե պաշտպաններ և թե հարձակման գիծը խաղացին իրենց առավելագույնով: Եզրափակիչ հասնելու համար մեզ հարկավոր է Մադրիդում հրաշալի հանդիպում անցկացնել»,-ասել է Ալեգրին:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիի առաջին խաղում «Յուվենտուս»-ը 2-1 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին: