Արամ Ոսկանյանը «Միկա»-ի պարտության պատճառ է համարում հոգնածությունը
СпортԵրևանի «Միկա»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի կարծիքով՝ ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակչում իր թիմի ֆուտբոլիստների մոտ զգացնել տվեց հոգնածությունը:
«Մեզ համար դժվար ստացվեց: Հոգնածություն կար, և դրա պատճառով էլ անտեղի սխալվում էինք, ստացվում էր այնպես, որ կարծես վերջին ուժերով էինք խաղում: «Փյունիկ»-ը հաղթանակի հասավ թարմության շնորհիվ: Փոքրիկ սխալներ կային, որն էլ ազդեց խաղի արդյունքի վրա»,- նման կարծիք արտահայտեց «Միկա»-ի գլխավոր մարզիչը: Նրա խոսքով՝ սա ֆուտբոլ է, և ֆուտբոլիստների մոտ հիասթափություն չկա:
Երևանի «Միկա»-ն Հայաստանի գավաթի եզրափակչում 3-1 հաշվով պարտվեց «Փյունիկ»-ին: «Փյունիկ»-ն իր պատմության մեջ 8-րդ անգամ տիրացավ երկրի գավաթին: