Արոնյանի թիմը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը
СпортՀայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի թիմը շարունակում է գլխավորել Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Ռուսաստանի ակումբային առաջնության վեցերորդ տուրում Լևոն Արոնյանի թիմը` Նովոսիբիրսկի «Սիբիրը», 4,5:1,5 հաշվով պարտության մատնեց Կազանի «Լադյա»-ին: Այս հանդիպմանը Արոնյանը չէր մասնակցում:
Վերջին տուրից առաջ ՙՍիբիրը 12 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: