Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Էդվարդ Նալբանդյանն ԱՄՆ ՄԱԱ-ում Ցեղասպանությանը նվիրված ասուլիս է տվել

Политика

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 7-ին ԱՄՆ Մամուլի ազգային ակումբում ամերիկյան և արտերկրյա առաջատար լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում և աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները և դրանց խորհուրդը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, Վաշինգտոնում կայանալիք միջոցառումների մասին խոսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ հաձնաժողովի նախագահ, «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Հանդես գալով բացման խոսքով՝ նախարար Նալբանդյանը, մասնավորապես, նշել է.

«Որպես ցեղասպանության արհավիրքներով անցած ժողովուրդ՝ մենք խորը բարոյական պատասխանատվություն ենք զգում՝ բարձրացնելու այս Եղեռնի շուրջ համաշխարհային իրազեկվածությունը և անելու առավելագույնը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման նպատակով։ Հենց այս խորհրդով են աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին և միասնաբար բացականչում՝ «այլևս երբեք»։

Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի շարքում ցանկանում եմ նշել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած և 71 պետության կողմից համահեղինակված «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը, որը կոնսենսուսով ընդունվեց ս.թ. մարտի 27-ին։ Այն ընդգծում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտման դեմ պայքարի կարևորությունը։ Ժխտումը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում։ Այս համոզմունքով էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը Սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի ժամանակ նշեց. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է թողնել արնաքամ լինող վերքը՝ առանց վիրակապելու»։

Նորին Սրբության ուղերձը ըմբռնելու փոխարեն, ցավոք, Թուրքիան համարձակվեց նրան մեղադրել կողմնակալության մեջ։ Եվ սա միակ դեպքը չէ. Թուրքիան կոպտորեն մեղադրեց բոլոր նրանց, ովքեր վերջին շաբաթների ընթացքում իրենց համերաշխությունը հայտնեցին և ոգեկոչեցին 100-րդ տարելիցը։ Թվեմ միայն մի քանիսին՝ Եվրոպական խորհրդարան, Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ և մյուսներին։ Թուրքիան ոչ միայն մեղադրեց այդ երկրներին և միջազգային կազմակերպություններին, այն մարտահրավեր նետեց ճշմարտությանը և ակնհայտորեն պարտվեց արդարության դեմ իր պայքարում։

Ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը այդ ձախողման վկայությունն է։ Ավելի քան 60 պաշտոնական պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների և խորհրդարանների ղեկավարներ, կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ հայ ժողովրդի հետ միասին, հարգանքի տուրք մատուցեցին զոհերին՝ Երևանի Ցեղասպանության հուշահամալիրում։

Մի քանի հազար ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, որոնք իրականացվում են կառավարական, խորհրդարանական, հոգևոր, գիտական, քաղաքացիական հասարակական և համայնքային մակարդակներով։

Գերմանիայի Նախագահի հայտարարությունը, ինչպես նաև Ավստրիայի խորհրդարանի բանաձևը ցույց տվեցին, որ պետությունները, որոնք 100 տարի առաջ Օսմանյան կայսրության դաշնակիցն էին, առերեսվում են իրենց պատմությանը։

Ապրիլի 22-23-ին Երևանում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որը համախմբել էր 600 մասնակիցների՝ գիտնականների, ցեղասպանագետների, իրավաբանների, խորհրդարանականների, հոգևորականների, լրագրողների՝ 50 երկրներից։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան նախատեսում է իր ամենամյա համաժողովը անցկացնել հուլիսին Հայաստանում։ Մենք վշտակցություն և աջակցություն ենք զգում աշխարհի բոլոր մասերից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակությունից, գիտական շրջանակներից և համաշխարհային լրատվամիջոցներից։ Ամբողջ աշխարհում հեղինակավոր ԶԼՄ-ների խորագրերն ու լուրերը և հիմնական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները ծավալուն լուսաբանում են Հայոց ցեղասպանությունը և ոգեկոչման միջոցառումները։

Հիշատակման օրերը կարող էին հնարավորություն հանդիսանալ՝ ընդունելու անցյալը և առավել լավ ապագայի հիմքեր ստեղծելու։ Մենք հուսով էինք, որ Թուրքիան կընթանա այդ ճանապարհով, քանզի խորապես համոզված ենք, որ կա ավելի լավ ընտրություն, քան` Ցեղասպանությունը իրականացնողների արդարացումը։ Նախորդ տարվա օգոստոսին Անկարայում ես Թուրքիայի Նախագահին փոխանցեցի Հայաստանի Նախագահի հրավերը՝ մասնակցելու Երևանում 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Թուրքիան կրկին հրաժարվեց սեղմել իրեն մեկնած ձեռքը։

Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, Երևանում կայացած Գլոբալ ֆորումին հայտարարեց. «Եթե մենք չենք կարող ճանաչել 100 տարի առաջ տեղի ունեցածը, ինչպե՞ս կարող ենք ցեղասպանության իրականացման դեմն առնել այսօր»։ Հնարավո՞ր էր արդյոք խուսափել Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի սարսափներից կամ այսպես կոչված «Իսլամական պետության» զոհերի տառապանքներից, եթե Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվեր, իսկ իրականացնողները արդարադատության առաջ կանգնեին։ Մենք համոզված ենք՝ «Այո»-ն է ճիշտ պ ատասխանը։ Եթե դեռ ոմանք կասկածներ ունեն, թերևս, դրանք կարող են փարատվել Հոլոքոստի նախաշեմին ասված Ադոլֆ Հիտլերի խոսքերի հիշատակմամբ, որոնք ես երեկ կրկին անգամ տեսա Վաշինգտոնի Հոլոքսոտի թանգարանում. «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածների մասին»։

Տիկնայք և պարոնայք,

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման գլխավոր սյուներից մեկը երախտագիտությունն է նրանց հանդեպ, ովքեր Ցեղասպանության ժամանակ օգնել և աջակցել են հայերին: Այս առումով ցանկանում եմ ընդգծել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կոչով ԱՄՆ կառավարության կողմից ստեղծված «Մերձավոր Արևելքի ամերիկյան օգնություն» կազմակերպության հսկայական բարեգործական աշխատանքը՝ կանխելու Մորգենթաուի բնորոշմամբ «ռասայի ոչնչացման արշավը»։ Հայտնի է, որ «Մերձավոր Արևելքի ամերիկյան օգնությունը» հոգ է տարել տածաշրջանով մեկ սփռված ավելի քան 130.000 հայ որբերի մասին։

Գտնվելով Վաշինգտոնում՝ ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ 44 նահանգներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Այսօր Վաշինգտոնի Ազգային տաճարում՝ 100-րդ տարելիցի ոգեկոչման պատարագին, մենք հարգանքի տուրք կմատուցենք նաև Նախագահ Վուդրո Վիլսոնին, ով միշտ հիշվելու է որպես հայ ժողովրդի իրական բարեկամ և ով արտահայտել է իր համոզմունքը, որ Ամերիկայի ժողովուրդը «Հայաստանի հոգսը դարձրել է իր սեփականը»»։

Նախարար Նալբանդյանի խոսքից հետո ԱՄՆ-ում կազմակերպված ոգեկոչման միջոցառումները ներկայացրել է Նուբար Աֆեյանը։

Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերի:

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме