Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի և Մեսսիի գոլերի վիճակագրությունը
СпортՉեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջատարները յուրօրինակ պայքար են սկսել:
Մրցաշարի ընթացքում Մեսսին գերազանցեց Ռաուլ Գոնսալեսի ռեկորդը և նրանից խլեց Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի կոչումը: Ռոնալդուն անպատասխան չթողեց և խփեց իր գոլերը: Մեսսին խփում է, Ռոնալդուն` պատասխանում, խփում է Ռոնալդուն, Մեսսին պատասխանում է...
Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերից հետո Մեսսիի հաշվին 77 գոլ է գրանցված, Ռոնալդուի հաշվին` 76, և դեռ անհայտ է` ով գոնե այս մրցաշրջանի արդյունքներով կդառնա մրցաշարի լավագույն ռմբարկու: Ներկայացնում ենք ֆուտբոլային հսկաների` Չեմպիոնների լիգայում խփած բոլոր գոլերի վիճակագրությունը: