Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է հետխորհրդային երկրների 10 լավագույն ֆուտբոլիստների թվում
СпортՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը օSporteTV-ի վարկածով ընդգրկվել է հետխորհրդային երկրների 10 լավագույն ֆուտբոլիստների թվում:
Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստների թվում հայտնվել է 10-րդ տեղում:
«Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային կարիերան սկսել է հայկական «Փյունիկում»: Հետո խաղացել է Դոնեցկի «Շախտյորում»: Դրանից հետո, ըստ խոսակցությունների, նա մեկ տեղափոխվում էր «Չելսի», «Մանչեսթեր Սիթի», մեկ «Լիվերպուլ» ու «Յուվենտուս», սակայն վերջնականապես նա հաստատվեց Դորտմունդի «Բորուսիայում»:
Ընդհանրապես, հայերը կարծում են, որ աշխարհում կա երեք լավագույն ֆուտբոլիստ` Մեսսին, Ռոնալդուն ու Մխիթարյանը»,-Մխիթարյանի մասին պատմում է հաղորդավարը` նշելով, որ լավագույն տասնյակում Հենրիխն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է:
Նշենք, որ լավագույն տասնյակը գլխավորում է իտալական «Միլանի», Լոնդոնի «Չելսիի» ու Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն: