Պատգամավորները պահանջում են, որ օրենքը գործի բոլորի համար
ПолитикаԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացնում է` իրենք հետևողական են, որ օրենքը գործի բոլորի համար: Այս մասին հայտնեց պատգամավորը ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Պատասխանելով հարցին, թե ինչու է Սյունիքի մարզպետի որդին, ով, ըստ մամուլի անդրադարձների, Գորիսում մասնակցություն է ունեցել ծեծկռտուքի, անպատիժ` Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Դեպքի հետ ծանոթ չեմ, մանրամասներին ծ անոթ չեմ, դա իրավապահների գործն է: Ինձ համար կարևոր չէ` ում տղան է, ով է: Ինձ համար կարևոր է այն, որ օրենքը լինի բոլորի համար, պատժվեն օրենքի սահմաններում, եթե որևէ վատ գործողություն կատարել են»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ այս հարցի առնչությամբ նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի որևէ մեկն օրենքից դուրս չմնա: Ես ցավում եմ, որ այդպիսի իրադարձությունները շարունակում են տեղi ունենալ: Պետք է իրավասու մարմինները գործեն` անկախ նրանից, թե ով է օրինախախտը: Այն, ինչ տեղի է ունենում, հասարակական ընկալման մեջ ամրապնդվում է, թե զավակները կարող են անպատիժ գործել, քանի որ ունեն բարձրաստիճան ծնողների հովանավորությունը: Սա պետք է փոխել»,-շեշտեց Արմեն Ռուստամյանը:
Ավելի վաղ ՀՀ դատախազությունը այս բովանդակությամբ հայտարարություն էր տարածել. «Հաշվի առնելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքի «Սդըղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, ինչպես նաև հանրությանը պատշաճ իրազեկելու և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով պարզաբանում ենք, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին «Գորիս ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել այս մասին, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարություն Գագիկի Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով, ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Հարժիսի գյուղում՝ մեքենայի վրա աշխատանք կատարելու ընթացքում: Ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել, որ Հ. Զաքարյանը մարմնական վնասվածքը ստացել է, ոչ թե իր նշած հանգամանքներում, այլ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տեղանքում ինքնությունը չպարզված ա յլ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, որի ժամանակ վնավածքներ է ստացել նաև վերջինիս եղբայրը՝ Մուշեղ Զաքարյանը: Մարզի դատախազի կողմից նշված նյութերը պահանջվել և ուսումնասիրել են, արդյունքում, նկատի ունենալով, որ նյութերով հիմնավորվել է անհայտ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հանգամանքը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, ուստի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ա. Ավետիսյանի կողմից 2015թ մայիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին՝ միաժամանակ ոստիկանության Գորիսի բաժնին հանձնարարվել է ակտիվացնել ձեռնարկվող օպերատիվ հետախուզական միջոցառումները՝ հանցագործության բոլոր մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»: