Ереван, 01.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչպես են նեղանում հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչները (լուսանկարներ)

Խոյ

Խոյերն ամեն մարդու նկատմամբ ունեն իրենց ուրույն հաշվարկները։ Խոյն ամեն ինչ անում է սեփական շահի համար, և քանի դեռ դու պետք ես Խոյին, նա ամեն կերպ կձգտի կառավարել իր էմոցիաները, սակայն եթե դու ինչ-որ հարցում հակադրվես զոդիակի այս նշանին, ուրեմն մեղքը քոնն է։ Քեզ սպասում են երկու հավանական սցենարներ. առաջինում քեզ ամբողջովին կջնջի իր կյանքից՝ որպես անցանկալի, երկրորդը՝ քեզ բախտ կվիճակվի տեսնել գազազած Խոյի, իսկ դա, պետք է խոստովանել, որ ամենահաճելի տեսարանը չէ։ Որպես կճղակավորների ներկայացուցիչ՝ նա կփորձի պոզահարել քեզ, ռնգերից գոլորշի բաց թողնել և կճղակներով հողը փորել։ Մի անհանգստացեք սակայն, դա նորմալ է, քանի որ ցուցադրական ելույթից այն կողմ նա չի գնա, քանզի Խոյը սովորաբար կարողանում է կառավարել իրենց ցասումը։

Ցուլ

Ցլերի համբերությանը միայն նախանձել է կարելի։ Նա երկար է հանդուրժում իրեն նեղացնողին, նույնիսկ կարող է աչք փակել տարբեր մանր վատ արարքների վրա, բայց պետք է չէ թքել Ցլի հոգու մեջ, որովհետև եթե նրա համբերության բաժակը լցվի, նա միանգամից տեղը կդնի չափերն անցածին՝ գտնելով նրա աքիլեսյան գարշապարն ու հենց դրան հարված հասցնելով։ Այսքանով հանդերձ՝ Ցլերը հազվադեպ են ֆիզիկական հաշվեհարդարի հասցնում գործը։

Երկվորյակներ

Հիշեք. Երկվորյակների հետ կատակները վատ են, ինչպես ասվում է՝ «В тихом омуте черти водятся…»։ Դուք երբեք չեք կարող իմանալ, թե ինչ կարելի է սպասել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներից, քանի որ ամբողջովին տրվելով զայրույթի պոռթկմանը՝ նա կարող է անգամ ֆիզիկական ուժ կիրառել, չնայած նրան, որ հետո կարող է զղջալ դրա համար։ Երկվորյակները շատ անկանխատեսելի են. այսօր նրանք կարող են ծիծաղել առաջին հայացքից անմեղ քո կատակի վրա, իսկ վաղը կարող են իրենց վրա վերցնել դա ու նեղանալ՝ լռելով այդ նեղացածության մասին։

Խեցգետին

Խեցգետինները խիստ զգայական ու նեղացկոտ արարածներ են։ Նրանք ամեն ինչ սրտին մոտիկ են ընդունում։ Այս նշանի ներկայացուցիչները շատ դժվարությամբ են հաղթահարում նեղացածությունը, նրանք կհառաչեն, կմտորեն՝ ինչի համար և հանուն ինչի և զայրացկոտ հայացքներով կկրակեն նեղացնող ուղղությամբ։ Սակայն այսքանով Խեցգետինն ամենայն հավանականությամբ սահմանափակվի, քանի որ Խեցգետինները վրեժ հազվադեպ են լուծում։ Այսքանով հանդերձ, եթե դու իրոք ու շատ խորն ես նեղացրել Խեցգետինին, ապա զգուշացիր, որովհետև նրանց վրեժխնդրությունը շատ հմուտ է լինում. նրանք երկար նախապատրաստում են վրեժի պլանը՝ մինչև վերջին մանրուքները, իսկ հետո թաքուն հարվածում են նեղացնողի ամենաթույլ տեղին։

Առյուծ

Առյուծներն ինքնասիրահարված էգոիստներ են, որոնք չեն հանդուրժում ոչ մի վիրավորանք՝ արված իրենց հասցեին։ Ապտակ ստանալով նեղացնողից ու չխորանալով պատճառների մեջ՝ նրանք ակնթարթային հակահարված են հասցնում։ Առյուծները, ինչպես ոչ ոք, գիտեն, որ լավագույն զենքը խոսքն է, ուստի հաճախ վիրավորում են ճարտասանությամբ։ Նրանց ցասումնալից ճառերը, որպես կանոն, ակնթարթորեն կաթվածահար են անում նեղացնողին։ Սակայն Առյուծները չեն կարողանում նեղացած մնալ երկար ժամանակ, քանի որ նրանք ամենևին էլ հիշաչար չեն, և արդեն հաջորդ օրը նրանց ցասումից հետք էլ չի մնա։

Կույս

«Ես հիշաչար չեմ, ես պարզապես չար եմ ու հիշողությունից էլ լավ եմ». ահա սա է Կույսերի բնավորության տիպիկ բնութագիրը։ Կույսերը վրեժի վարպետներ են, ու նրանք ոչ ստանդարտ են գործում. երկար ժամանակ պահպանում են նեղացածությունը, փնտրում են նեղացնողի թույլ կետը և վերջապես հասցնում են ճշգրիտ հարված… բայց ոչ իրենց ձեռքով։ Ասեկոսեներ, բամբասանքներ, ինտրիգներ… ահա Կույսերի էքսկլյուզիվ ոճը։

Կշեռք

Կշեռքները խիստ նեղացկոտ են և մշտապես դեգերում են լավ ու վատ տրամադրությունների միջև։ Նրանք անասելի սուր են զգում զրուցակցի ամեն մի խոսքն իրենց հասցեին և ծանր են տանում ցանկացած կծող բառ։ Սակայն որքան էլ տարօրինակ թվա, նրանք չգիտեն, թե ինչ է վրեժ ասվածը, և վատագույն դեպքում Դուք Կշեռքի մոտ կտեսնեք ցասման ակնթարթային պոռթկում, ղժղժոց, սկանդալ, կամ էլ նա կսկսի բոլորին պատմել, թե ինչ վատն եք Դուք, իսկ հետո կմոռանա ամեն բան ու կհաշտվի վիրավորողի հետ։

Կարիճ

Կարիճն ամենավրեժխնդիր ու հիշաչար նշանն է հորոսկոպում։ Եթե Դուք նեղացրեք եք Կարիճին, ապա նա կշարունակի ժպտալ՝ նայելով Ձեր աչքերի մեջ, սակայն չխաբվեք, քանի որ նա ուղղակի թաքցնում է իր իրական զգացմունքներն ու արդեն այդ պահին վրեժի պլանն է կառուցում, իսկ վրեժ լուծող Կարիճներն ունակ են ամեն ինչի՝ անիծելուց մինչև Ձեր աղցանի մեջ ապակու բեկորներ լցնելը։

Աղեղնավոր

Աղեղնավորները երբեմն կարող են անցնել նույնիսկ Կարիճներին ու Առյուծներին վրեժ լուծելու հարցում։ Նրանք սովորաբար ներողամիտ են նեղացնողների հանդեպ, քանի որ համարում են այդ խղճուկ էակին իրենց թանկագին ուշադրությանը ոչ արժանի։ Աղեղնավորը շտապողական չէ վրեժ լուծելիս, նա իրեն նեղացնողին կանցկացնի դժոխքի բոլոր օղակներով, բայց աստիճանաբար։ Աղեղնավորի վրեժը սովորաբար գեղեցիկ ու մտածված է։

Այծեղջյուր

Ի՞նչ եք խոսում, կենդանակերպի այս նշանները նեղանալ չգիտեն։ Երբե՛ք։ Նրանք պարզապես մարդկանց սկսում են պիտակավորել ու իրենց նեղացնողներին բաժանում են երկու խմբերի. փոշի, որին ուշադրություն դարձնել հարկավոր էլ չէ, իշխանություն ունեցողներ, որոնցից իրենք վրեժ չեն լուծի՝ իրենց իսկ շահից ելնելով, բայց կանեն այնպես, որպեսզի նեղացնողն ինքը գա Այծեղջյուրի մոտ ու ներողություն խնդրի։

Ջրհոս

Ջրհոսներն ուռճացնելու վարպետներ են։ Նրանք վիրավորանք տեսնում են ամենուրեք, նույնիսկ եթե այնտեղ ոչինչ էլ չկա։ Նրանք վրեժ չեն լուծում, պարզապես ձեռքի թեթև շարժումով ջնջում են նեղացնողին իրենց կյանքից։ Սակայն եթե վիրավորողը շատ մտերիմներից է ու թանկ է Ջրհոսի համար, ապա նա կսահմանափակվի հրապարակային սկանդալով, որին կհաջորդեն երեխայական նեղացկոտությունն ու չխոսելը։

Ձկներ

Ձկներն էմոցիոնալ մազոխիստներ են։ Գրեթե բոլոր Ձկները վեճերի ժամանակ միևնույն սցենարն են կիրառում. նրանք խղճում են իրենք իրենց ու երկար փնտրում են պատճառներ, թե ինչու են իրենց հետ այդքան տգեղ վարվում։ Հասցված վիրավորանքից վերքը դեռ երկար չի լավանում նրանց մոտ, առավել ևս, որ Ձկները քչփորում են այն։ Այսքանով հանդերձ՝ քիչ հավանական է, որ Դուք կտեսնեք Ձկների վրեժը, քանի որ նրանք մինչև վերջ կփորձեն հասցնել իրենց բողոքը նեղացնողների խղճին՝ ակնկալելով արցունք ու ներողություն, բայց ոչ ավելին։

 

 

 

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году