Հանդբոլի Հայաստանի պատանեկան առաջնության առաջատարները երկուսն են
СпортՎանաձորում պայքարը շարունակում են Հայաստանի մինչև 15 տարեկան հանդբոլիստները: Ալավերդու թիմը 34:11 հաշվով հաղթեց գյումրեցիներին, Գավառի թիմը զիջեց Վանաձորին` 12:24 հաշվով: Տաշիրի ընտրանին պարտվեց ԼՂՀ թիմին` 3:28 հաշվով: Վաստակած միավորներով առաջատար են Ալավերդիի և Վանաձորի հավաքականները: Երկու թիմերը վաստակել են 8 միավոր: Հաջորդ տուրում միմյանց կհանդիպեն հենց այս երկու առաջատարները: Այս մասին տեղեկացնում է հանդբոլի ֆեդերացիան:
Աշնանը տեղի կունենա ՀՀ մինչև 15 տարեկան պատանիների եզրափակիչ առաջնությունը, որին կմասնակցեն առաջին շրջանի առաջնությունում 1-3 հորիզոնականները զբաղեցրած հավաքականները և Երևանը ներկայացնող 3 թիմեր: