«Ռեալը» չի կարողանում պայմանավորվել Ռամոսի հետ
СпортՄադրիդի «Ռեալը» առաջվա պես չի կարողանում համաձայնության գալ պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագրի երկարածգման շուրջ։ Այս մասին հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
Կողմերին չի հաջողվում պայմանավորվել Ռամոսի աշխատավարձի շուրջ։ «Արքայական ակումբը» պատրաստ է ֆուտբոլիստին տարեկան վճարել 7 մլն եվրո հարկերից դուրս, սակայն վերջինս պահանջում է 10 մլն-ից ոչ պակաս։ «Ռեալն» ու Ռամոսը շարունակում են բանակցել։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է երկու տարուց։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ Ռամոսի ծառայությունները հետաքրքրում են «Բավարիային»։