Շումախերն իրեն արդեն լավ է զգում. մենեջեր
Спорт«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, որ Դիդյե Դրոգբայի հետ զրույցից հետո է որոշել տեղափոխվել լոնդոնյան ակումբ: Ազարը համալրել է «Չելսիի» կազմը 2012 թվականին` տեղափոխվելով «Լիլից»:
-Ես չէի ցանկանում տեղափոխվել «Չելսի», քանի որ ցանկանում էի խաղալ Չեմպիոններ լիգայում, իսկ այդ ժամանակ թիմն Անգլիայի առաջնությունում 6-րդ տեղում էր: Բայց 2012 թվականին «Չելսին» հաղթեց Չեմպիոնների լիգայում, ինչն ինձ համար համոզիչ էր:
Այդ ժամանակ «Չելսին» գլխավորում էր Ռոբերտո դի Մատեոն, և նա ցանկանում էր ինձ իր թիմում տենել: Այդ ժամանակ ակումբի ղեկավարությունը գնեց Օսկարին և Մատային, իսկ ինձ ասացին` «Այ, կտեսնես, «Չելսին» կսկսի ֆուտբոլ խաղալ»: Իսկ հետո ինձ զանգահարեց Ժերվինյոն և ասաց, որ ինչ-որ մեկը ցանկանում է զրուցել ինձ հետ: Դիդյե Դրոգբան էր, նա ցանկանում էր, որ ես պայմանագիր կնքեմ «Չելսիի» հետ»:
Ես շատ զգացված էի, չէ՞ որ Դիդյեն աշխարհի լավագույն հարձակվողներից է: Մինչև Դրոգբայի զանգը չէի ծրագրել պայմանագիր կնքել և չէի խոսել Ռոման Աբրամովիչի հետ: Արդյունքում շատ երջանիկ եմ, որ նման որոշում եմ կայացրել,-Ազարի խոսքերը մեջբերել է «Mirror»-ը: