Դի Մարիայի վարձակալության համար ՊՍԺ-ն կվճարի 6 մլն ֆունտ
СпортՖրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ծառայություններով։ Այդ մասին հաղորդում է «The Sun»-ը։
Փարիզցիները ցանկանում են վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին՝ նրան ձեռք բերելու իրավունքով։ Գործարքը ֆրանսիական ակումբի համար կարժենա 6 մլն ֆունտ ստերլինգ։
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 31 խաղում Դի Մարիան խփել է 4 գոլ եւ կատարել 10 արդյունավետ փոխանցում։