«Կերկիրան» պարտությամբ ավարտեց առաջնությունը, Գեւորգ Ղազարյանը խաղաց 90 րոպե
СпортՖուտբոլի Հունաստանի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում «Կերկիրան» մրցակցի խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց «Աստերասին»:
Գեւորգ Ղազարյանը «Կերկիրայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: Հոր մահվան պատճառով Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը բաց էր թողել հունական ակումբի նախորդ խաղերը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանն այս մրցաշրջանի ընթացքում «Օլիմպիակոսից» էր տեղափոխվել «Կերկիրա», որը 44 միավորով գրավեց 10-րդ տեղը: «Օլիմպիակոսն» առաջնության ավարտից մի քանի տուր առաջ էր ապահովել չեմպիոնությունը: