Պնդել, թե Հենրիխը մեզ չի համապատասխանում, հիմարություն կլիներ. Վատցկե
СпортԴորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն Բունդեսլիգայի հերթական տուրում «Բորուսիայի» տարած հաղթանակից հետո անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
Վացկեն մասնավորապես նշել է.
«Պաշտում եմ ֆուտբոլը և երբ տեսնում եմ, թե ինչպես է խաղում Հենրիխը, ուրախանում եմ: Նախորդ մրցաշրջանում նա 13 գոլ է հեղինակել և կատարել է 9 արդյունավետ փոխանցում: Հիանալի արդյունք է նորեկի համար, ով ստիպված էր հարմարվել նոր պայմաններին՝ նոր երկիր, նոր լեզու, նոր թիմակիցներ և այլն: Այս մրցաշրջանում նա այնքան էլ հաջող չի խաղում: Սակայն, դա չի նշանակում, որ պետք է պնդենք՝ Հենրիխը մեզ չի համապատասխանում: Դա հիմարություն կլիներ»: