Կովալենկո Շահգալդյանը գրեթե չի ճանաչում Աբովյանի հնարավոր թեկնածուներին
ПолитикаԿոտայքի նախկին մարզպետ, այժմ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալյանը լավ կարծիքի է Կոտայքի մարզպետ, Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վարչապետի խորհրդականն ասաց, որ Կարապետ Գուլոյանը բավարար ունակություններ ունի, շատ լավ կպաշտոնավարի մարզպետի պաշտոնում: «Նա ունակություններով օժտված, բավական խելացի երիտասարդ է, Աբովյանը կարողացավ շատ բարեհաջող ղեկավարել, հիմա էլ մարզը կղեկավարի: Ըստ իս՝ ամենահաջողված մարզպետները դառնում են այն մարդիկ, ովքեր համայնքի ղեկավար են եղել»,-ասաց նախկին մարզպետը:
Ինչ վերաբերում է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, վարչապետի խորհրդականն ասաց, որ չի կարող կարծիք հայտնել, «թող առաջադրումներ լինեն, թեկնածուներ լինեն, այդ ժամանակ կարծիքս կհայտնեմ»: Հավանական թեկնածուներ Վահագն Գեւորգյանին եւ Արթուր Հարությունյանին նախկին մարզպետը գրեթե չէր ճանաչում, ուստի՝ չցանկացավ գնահատել նրանց ընտրվելու շանսերը: Իսկ թե որքանով է գոհ նախկին բազմամյա մարզպետը խորհրդականի պաշտոնից, Կովալենկո Շահգալձյանն ասաց, որ այն իրեն բավարարում է, «ամբողջ կյանքում անհանգիստ է եղել, հիմա էլ հանգիստ աշխատանք է»:
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին նշանակել են Կոտայքի մարզպետ: Հունիսի 7-ին, կկայանան ընտրություններ Աբովյան քաղաքում: Առաջադրումները սկսվելու են մայիսի 13-17, իսկ թեկնածուների գրանցումը կկատարվի մայիսի 17-19-ը: Հանրապետականը որոշել է ընտրություններին սատարել Վահագն Գեւորգյանին, ով, ի դեպ, հայտնի է որպես Ծառուկյանի օգնական եւ նրա թեկնածու: Նրա հիմնական մրցակիցը համարվում է ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: