Հայաստանը Բավքի խաղերին կներկայանա երեք ձյուդոիստով
СпортՀայաստանը Բաքվի առաջին Եվրոպական խաղերին ձյուդո մարզաձևում կներկայա երեք մարզիկով:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը: «Ցանկացած մրցաշարի մեկնելիս մենք գնում ենք մեդալների համար պայքարելու, այս մեկը ևս բացառություն չէ: Բաքվի խաղերին Հայաստանը կներակայցնեն 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 73 կգ քաշային Դավիթ Նիկոսղոսյանը և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը»,-ասաց Բաբայանը: Վերջինս վստահեցրեց, որ մարզիկների մասնակցության հարցը քննարկել է ոչ միայն մարզչական շտաբի, ֆեդերացիայի ղեկավարների, այլ նաև մարզիկների ծնողների հետ:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված են 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: