Գեղարքունիքի մարզի հանդբոլի թիմը նվաճեց հանրապետական եզրափակիչ խաղերի ուղեգիր
СпортԳեղարքունիքի մարզի հանդբոլի պատանեկան հավաքականը ՀՀ հանդբոլի առաջնության փնջային մրցաշարում գրավել է առաջին տեղը՝ ապահովելով հանրապետակական փուլի մասնակցության ուղեգիր: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի փոխտնօրեն Լալիկ Ներսիսյանը, մինչեւ 15 տարեկանների հանդբոլի փնջային մրցաշարին, որը կայացավ Վանաձորում, մայիսի 6-11-ը, մասնակցեց ին Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերը: Գեղարքունիքի մարզի հավաքականը համառ պայքարում կարողացավ հաղթանակի հասնել Շիրակի, Տավուշի եւ ԼՂՀ հավաքական թիմերի նկատմամբ եւ իր համար ապահովեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը: Եզրափակիչը կկայանա Երեւանում այս տարվա հոկտեմբերին: Գեղարքունիքի մարզի հանդբոլի հավաքականի կորիզը կազմում են Գավառ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնց մարզում է Վանիկ Սարգսյանը:
Խոսրով Խլղաթյան