Եզրափակիչ դուրս գալու համար ամեն ինչ կանենք. Էնրիկե
СпортԿատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մյուխենի «Բավարիայի» հետ այսօր կայանալիք պատասխան խաղին, նշել է.
«Գիտենք, թե որքան ուժեղ է «Բավարիան», սակայն եզրափակիչ դուրս գալու համար ամեն ինչ կանենք: Հիանալի կլինի, եթե մեզ հաջողվի հաշիվը բացել: «Բավարիան», սակայն, ուժեղ հարձակման գիծ ունի և Բարսելոնալում մենք խնդիրներ ունեցանք: Ամենագլխավորը եզրափակիչ դուրս գալն է»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ առաջին խաղում կատալոնացիները երեք անպատասխան գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը: