Գվարդիոլայի լավագույն 11 սաները (լուսանկար)
Спорт«Goal.com» առցանց պարբերականը կազմել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի նախկին և ներկա ակումբների լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։
«Բավարիան» մայիսի 12-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում կհյուրընկալի Գվարդիոլայի նախկին թիմին՝ կատալոնական «Բարսելոնային»։
Դարպասապահ՝ Մանուել Նոյեր:
Պաշտպաններ՝ Ֆիլիպ Լամ, Կարլես Պույոլ, Խերարդ Պիկե, Էրիկ Աբիդալ:
Կիսապաշտպաններ՝ Արյեն Ռոբեն, Չավի, Անդրես Ինյեստա, Ֆրանկ Ռիբերի:
Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի, Թոմաս Մյուլլեր:
