Իվետա Տոնոյանի մեկնաբանությունը՝ Գ.Ծառուկյանի հանդեպ սպառնալիքների մասին հայտարարությանը
ПолитикаԱյսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նշել է. «Հենց այնպես Ծառուկյանը չէր կարող ասել՝ «իմ կյանքի նպատակը այս չարիք դարձած իշխանությունից օր առաջ ազատվելն է» ու հաջորդ օրը հայտարարել՝ «հեռանում է քաղաքականությունից»»:
Ըստ Հարությունյանի՝ ԲՀԿ անդամներից մեկն իրեն ասել է, որ Ծառուկյանի որդուն են առևանգել ու սպառնացել հեռանալ քաղաքականությունից:
Այս հայտարարության վերաբերյալ Orer.am-ը մեկնաբանություն ստացավ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: Վերջինս մասնավորապես ասաց. «Արամ Հարությունյանի հնչեցրած կարծիքներին, գնահատականներին որևէ կերպ չեմ անդրադառնա: Միայն պետք է ասեմ, որ կոնկրետ իրավիճակների կամ իրողությունների հետ կապված գնահատականները եթե չեն հնչում Գագիկ Ծառուկյանի կամ նրա կողմից լիազորված անձի, օրինակ՝ իմ կողմից, ապա դրանք իրականության հետ կապ չունեն և ես չեմ անդրադառնա դրանց»:
Լևոն Փանոսյան