Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Համբարձում. ինչ գիտենք այս տոնի մասին

Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայոց ավանդական տոները բնապաշտական ծագում ունեն ու արդյունք են՝ մեր նախնիների կողմից իրենց շրջապատող աշխարհի յուրահատուկ ընկալման: Այդպիսին է նաեւ Համբարձումը՝ բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի, Ծաղկամոր տոնը: Այն համընկնում է գարնանային բուռն աշխատանքների ավարտի շրջանին, այսինքն՝ այն պահին, երբ երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում եւ բնությունից ու աստվածներից ակնկալում հատուցում: Սիրո, Երիտասարդության ու վայելքի տոն է Համբարձումը, որ տոնվում է բնության գրկում, մայիսյան ծաղկունքի մեջ՝ Զատկից 40 օր անց (ըստ պաշտոնական եկեղեցական տոնացույցի):

Տոնն իր ակունքներով կապվում է նախաքրիստոնեական ժամանակաշրջանին: Այդ մասին Չիթունին ուղղակիորեն նշում է. ՙԹող ըսեն, որ Համբարձումը տօնն է՝ տասնը ինն դար առաջ Պաղեստինի լեռներէն մեկուն վրա կատարուած դեպքի մը: Թող վիճակ հանեն՝ իբր հիշատակ Մուտաթիայի փոխընտրության, թող խաչանիշ կրէ տօնը,- ան տօնն է եղած, Խաչի Վարդապետէն առաջ, Բնութեան արբունքին, պիտի ըսեմ՝ Բնութեան կոչունքին՚:

Տոնի անվանումը, որոշակի խորհուրդ է պարունակում. ըստ Չիթունու, այն ստուգաբանվում է ՙամբարում, դիզում, մեծացում փոքր բանի մը՚: Եթե Զատկի տոնին առանձնանում, զատվում են բնության գույները, ավարտվում ցանքսի աշխատանքները, ապա Համբարձմանն արդեն սպասվում է ցանված բերքի աճման, պտղման, ակնկալիք: Այդ նպատակով էր, որ ժողովուրդը դուրս էր գալիս դաշտերը, երգ ու պարով, ուրա-խություններով սիրաշահում մայր բնությանը: Հայաստանի տարբեր շրջաններում տոնը հայտնի էր նաեւ ՙԾաղկամոր տոն՚, ՙՃակատագրի տոն՚, ՙՎիճակ՚, ՙԿաթնապրի օր՚ անվանումներով, որոնք առավել բնութագրական են նրա էությունը բացահայտելու առումով, քանզի Համբարձումը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, խաղիկներով վիճակահանմամբ, մասնակիցների ճակատագրի գուշակությամբ եւ որպես մատաղ՝ կաթնով բաժանելով:

Համբարձումը սիրո, երիտասարդության տոն է: Տոնի օրը երիտասարդ աղջիկներին թույլատրվում էր ազատ դուրս գալ դաշտերը, երգեր ասել, ծանոթություններ հաստատել, որոնք, հաճախ, ճակատագրական էին լինում նրանց կյանքում: Այս տոնը միակն էր, երբ երիտասարդները անարգել հանդիպում էին, միմյանց վրա ՙխորհուրդ՚ անում, փոխադարձ համակրում իրար: Իսկ Համբարձման վիճակով բաժին ընկած բախտը օրենք էր նաեւ ծնողների համար եւ նրանք, անկախ այն բանից, թե մինչեւ այդ ի՞նչ փեսացու կամ հարսնացու էին ընտրել զավակների համար, տալիս էին իրենց համաձայնությունն ու բարի օրհնությունը: Համբարձումը նաեւ ճակատագրապաշտական տոն է, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է: Վիճակի բոլոր մասնակիցները հույսով սպասում էին, որ եթե ՙվիճակի խաղիկով՚ բարի բախտ է գուշակվել, ապա անպայման իրենց ցանկությունը, իղձը կկատարվի: Տոնի կարեւոր պահերից է Համբարձման գիշերը (չորեքշաբթի, լույս հինգշաբթի): Ըստ ժողովրդական պատկերացումների, դա հրաշքների գիշեր է՝ կեսգիշերին բնությունը լեզու է առնում, ջրերը մի պահ կանգ են առնում, երկինքն ու երկիրը գրկախառնվում են, աստղերը՝ համբուրվում: Ողջ բուսականությունն այդ գիշեր ստանում է բուժիչ ու առատացնող հատկություն. ծառերը, ծաղիկներն ու խոտը սովորականից արագ չափերով են աճում, վիճակի պուլիկը ՙաստղունք՚ են դնում, որպեսզի խորհրդավոր ուժերի զորության ներգործման շնորհիվ ի կատար ածվեն հաջորդ օրվա գուշակությունները, արու զավակ ունենալու ակնկալիքով՝ տղամարդիկ առագաստ են մտնում... Կանայք վաղ առավոտյան, հիվանդություն-ներից ազատվելու նպատակով, գետում գաղտնի լոգանք են ընդունում (կանանց գետում գաղտնի լոգանք ընդունելը աղերսներ ունի Աստղիկ դիցուհու հայտնի ավանդության հետ. դիցուհին ամեն գիշեր Արածանի գետում լոգանք էր ընդունում եւ, տարփավոր կտրիճների հա-յացքներից քողարկվելու համար, Մշո դաշտը պատում մշուշով), ցողով լվանում մազերը, որ առատ աճեն, ցողում անասուններին, որ կաթնառատ լինեն: Այդ գիշեր կանգ է առնում Տիեզերքի անիվը, եւ ով ականատես դառնա այդ կախարդական պահին՝ կկատարվի նրա երազանքը: Հավատում են, որ այդ օրը հայտնվում է այն ամենաբուժ, չնաշխարհիկ Ծաղիկը, որի արմատը ձեռք բերողը հավերժության գիրկն է ընկնում: Ընդհանրապես ողջ բուսականությանն այս գիշեր վերագրվում է բուժիչ ու առատացնող հատկություն: Աղջիկները թիզով չափում են խոտաբույսերը եւ թելով կապում. եթե գիշերվա ընթացքում դրանք երկարած լինեն, ուրեմն իրենց կյանքն էլ տեւական կլինի կամ իրենց մտքին դրած խորհուրդը՚ կկատարվի:

Տոնի մյուս կարեւոր խորհուրդն այն է, որ այդ օրը արգելվում է արյուն հեղել՝ կենդանական զոհ մատուցել, որը դարձյալ բնության ուժերին սիրաշահելու, կենդանիների բազմացումն ապահովելու միտումն ունի: Այդ օրը ծաղիկներով զարդարում էին գառան, կաթնատու կովի, եզան պարանոցը եւ պտտեցնում գյուղում: Իսկ իբրեւ մատաղ եւ տոնական ուտեստ՝ կաթնով ու բանջար էր եփվում: Կաթնովը բաժանվում էր հարեւաններին, բարեկամներին, անցորդներին, այն շաղ էին տալիս արտերում ու այգիներում, որ հունձը բարեհաջող լինի, բերքը՝ առատ: Համբարձումը հեթանոսական բնապաշտության եւ քրիստոնեական գաղափա-րախոսության ժողովրդական ընկալման լավագույն զուգորդությունն է: ՙԱյն, ինչ կրոնի վարդապետները չէին կարող հաշտեցնել, ժողովուրդը հեշտությամբ հաշտեցրեց, միացրեց անմիանալին, իր ձեւը տվեց, իր գաղափարը մեջը դրավ ու այդպես ՙընդունեց՚ (Գալուստ միաբան): Այս զուգորդման փայլուն վկայությունն է ՙՓրկչի՚ համբառնալու գաղափարի ընդունումը ժողովրդի կողմից՝ իբրեւ սիրահար զույգի՝ ճիշտ նույն ժամին երկինք բարձրանալու եւ աստղ դառնալու հավատալիքի նորովի իմաստավորում: Մնում է մաղթել միայն, որ Համբարձումը կատարի բոլորի նվիրական իղձերն ու երազանքները՝ ով չունի կյանքի ուղեկից, վերջապես գտնի իր սրտի ընտրյալին, ով զավակ չունի՝ ՙուտի խավրծիլ ու բերի ոսկեծիլ տղեն՚, իսկ հայոց արտերն ու դաշտերը՝ առատ բերք ու բարիք բերեն մեր ժողովրդին:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении