Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Եվրասիական տնտեսական միության ստեղծումն ու փլուզումը

Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից Եվրասիական միության ստեղծումը մի նախագիծ է, որի միջոցով Ռուսաստանը փորձում է մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Սակայն, դեռ չծնված այն արդեն մեռած նախագիծ է, ինչը վկայում է, որ Մոսկվայի կողմից հետխորհրդային տարածքի վերաինտեգրման բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության:

ԵՏՄ-ի փաստացի ձախողումը Աստանայի գագաթաժողովում

Կասկած չկա, որ հետխորհրդային տարածքում քիչ թե շատ լուրջ ինտեգրված միավորման ստեղծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրանում Ռուսաստանի հետ միասին մասնակցի նաև Ուկրաինան: Բայց Ուկրաինան ընտրել է ԵՄ հետ ինտեգրման ճանապարհը: Մոլդովան և Վրաստանը նույնպես ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր: Արդյունքում ԱՊՀ տարածքում նույնիսկ ազատ առևտրի ռեժիմն է կասկածի տակ դրվել:

Ուկրաինական իրադարձությունները և դրան հետևած Արևմուտքի սուր արձագանքը ստիպեցին Մոսկվային ճշգրտումներ կատարել իր եվրասիական հավակնությունների իրականացման մարտավարությունում և պլաններում: Փոխվեցին նաև Աստանայի և Մինսկի պլանները: Վերջիններս, ըստ էության, դեմ արտահայտվեցին ինտեգրումն արագացնող գործընթացներին՝ որակելով դրանք չհիմնավորված և չարդարացված: Արդյունքում 2014թ. մայիսին Աստանայում Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև ԵՏՄ ստեղծման մասին ստորագրված պայմանագիրը լոկ ֆորմալ բնույթ կրեց: Իսկապես, իր ներկա տեսքով ԵՏՄ չի համապատասխանում այն նախագծին, որը Մոսկվայում մտահղացվել էր ավելի վաղ: Նավթի և գազի, ինչպես նաև ֆինանսական ոլորտում միասնական քաղաքականության խնդիրները ենթադրվում է լուծել մինչև 2025թ., ինչը գործնականում նշանակում է դրանց կարգավորումը հետաձգել անորոշ ժամանակով: Պայմանագրից հանված են նաև այնպիսի կարևոր հարցերի կարգավորման վերաբերյալ դրույթներ, ինչպիսիք են՝ ընդհանուր քաղաքացիությունը, արտաքին և ռազմատեխնիկական քաղաքականությունը, սահմանների ընդհանուր պահպանումը, ընդհանուր խորհրդարանի գաղափարը, ընդհանուր անձնագրային և վիզային ռեժիմը, արտահանման վերահսկումը, ինչպես նաև իր քաղաքացիների շահերը այլ երկրներում պաշտպանելու Ռուսաստանի իրավունքի մասին կետը: Հատկանշական է, որ վերջին կետը հանվել է Ղազախստանի առաջարկությամբ:

Բացի այդ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման հետևանքով Եվրասիական եռյակի ներսում հարաբերությունները լարվեցին: Ղազախստանը սերտ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ և չի կարող դրանք փչացնել: Ռուսաստանի հետ միասին միջազգային մեկուսացման մեջ չհայտնվելու համար Արևմուտքի հետ մերձեցման ճանապարհ է ընտրել նաև Բելառուսը: Պատահական չէ, որ Մինսկը և Աստանան հրաժարվեցին միանալ Արևմուտքի հետ Ռուսաստանի առևտրային պատերազմին: Աստանան և Մինսկը նույնիսկ բացահայտ հանդես եկան Կրեմլի քաղաքականության դեմ: Ավելին, Ղազախստանը թափանցիկ և բաց հայտարարեց, որ դուրս կգա ԵՏՄ-ից, եթե անդամակցությունն սպառնա երկրի ինքնիշխանությանը: Այսպիսով, ընդհանուր դիրքորոշման բացակայությունը Եվրասիական եռյակում կասկածի տակ է դնում ԵՏՄ ստեղծման նպատակը` ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կապահովի կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժը:

ԵՏՄ-ի անորոշ հեռանկարները Կենտրոնական Ասիայում

ԵՏՄ-ի ապագան հնարավոր չէ պատկերացնել առանց Կենտրոնական Ասիայի երկրների ինտեգրման: Սակայն, Կենտրոնական Ասիայի ամենախոշոր երկիրը՝ Ուզբեկստանը` 30 մլն բնակչությամբ, հետխորհրդային այն պետություններից է, որը միշտ փորձել է խուսափել Ռուսաստանից ցանկացած ձևի կախվածություն ունենալուց: Եվրասիական ինտեգրման հարցում Ուզբեկստանը զբաղեցնում է ընդգծված “հակաինտեգրման” դիրքորոշում: Տաշքենդը ոչ միայն չի աջակցում եվրասիական նախագծերին, այլև քննադատում է դրանք: 2012թ. Տաշքենդը դադարեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում: Մինչ այդ՝ 2008թ., Ուզբեկստանը դուրս եկավ ԵվրԱզԵս-ից: Ուզբեկստանը լավ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, իսկ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի առևտրատնտեսական ներթափանցումը կենտրոնաասիական այդ երկրում շարունակում է մեծանալ: Ուզբեկստանում եվրասիական նախագծերը բախվում են նաև մշակութային բնույթի արգելքների. նվազել է ռուսաց լեզվի՝ որպես գործարար շրջանառության միջոցի դերը, կրճատվել է ռուսերեն լեզվով խոսող փոքրամասնությունների թվաքանակը: Ընդհանուր առմամբ Ուզբեկստանի վրա ազդելու Ռուսաստանի լծակները մնում են սահմանափակ, իսկ առանց Ուզբեկստանի տարածաշրջանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածությունը մնում է անլիարժեք:

Թուրքմենստանը նույնպես այն երկրներից է, որը դեմ է հանդես գալիս Ռուսաստանի գլխավորությամբ տարածաշրջանային միավորումներին անդամակցությանը: Վերջին տարիներին այս երկրի ղեկավարությունը վարում է աշխարհին արագացված ձևով բացվելու քաղաքականություն: Ռուսաստանը չունի Թուրքմենստանի վրա ճնշելու քաղաքական և սոցիալ-տնտեսական էական լծակներ: Երկրի բնակչության մեծ մասը կազմում են թուրքմենները: Թուրմենստանը ՀԱՊԿ անդամ չէ: Բացի այդ թուրքմեն աշխատանքային միգրանտների թվաքանակը Ռուսաստանում աննշան է, այսինքն` միգրանտներից ստացվող դրամական փոխանցումները էական ազդեցություն չունեն երկրի տնտեսության և սոցիալական կյանքի վրա: Ընդհանուր առմամբ Թուրքմենստանն աղքատ երկիր չէ: Վերջին տարիներին Թուրքմենստանին հաջողվեց չեզոքացնել Գազպրոմից

կախվածությունը` վերակողմնորոշելով իր բնական գազի արտահանման հոսքերը դեպի Չինաստան և Իրան: Այդ պատճառով էլ երկրի ղեկավարությունը բավարար ռեսուրսներ ունի ԵՏՄ-ին միանալու հարցում Մոսկվային ընդդիմանալու համար:

Չնայած Բիշքեկը հայտարարել է ԵՏՄ-ին միանալու մասին՝ այնուամենայնիվ, Ղրղզստանում միանշանակ չեն վերաբերվում այդ քայլին: Բարձր մաքսատուրքերը կոչված են պաշտպանել ռուսական արտադրությունը չինական էժան ներմուծումից: Ղրղզստանը ԱՀԿ անդամ է 1998թ.-ից, ինչը նույնպես հիմնախնդիրներ է առաջացնելու ԵՏՄ-ին անդամակցության դեպքում: Այդ պատճառով Բիշքեկը ԵՏՄ-ին անդամակցության դիմաց առաջ է քաշում մի շարք պայմաններ, այդ թվում` ուղղակի ֆինանսական աջակցություն Մոսկվայից, ինչպես նաև նոր մաքսատուրքերի կիրառման ժամկետների հետաձգում: Բացի այդ պայմաններից կան նաև այլ հիմնախնդիրներ: Ղրղզստանն ունի երկաթգծի շինարարության պլաններ, ինչն աջակցություն է գտնում Պեկինի կողմից, սակայն դրան դեմ է Մոսկվան: Այսպիսով, շատ առումներով Ղրղզստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ավելի շատ աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված որոշման արդյունք է, քան տնտեսական:

Տաջիկստանը, ինչպես Ղրղզստանը, ՀԱՊԿ անդամ է, նրա տարածքում նույնպես տեղակայված է ռուսական բազա: Սակայն Տաջիկստանն առ այսօր որոշակի հեռավորություն է պահում ԵՏՄ-ին անդամակցության հարցում: Դուշամբեն այն պայմանավորում է Ղրղզստանի անդամակցությամբ, քանի որ անմիջական սահման չունի ԵՏՄ-ի հետ: Վերջինիս հետ Տաջիկստանի տնտեսական կապերի վրա մեծ ազդեցություն ունեն աշխատանքային միգրանտները: Սակայն ռուսական ռուբլու արժեզրկումը և տնտեսության ծանր վիճակը հարյուր հազարավոր տաջիկների արդեն վերադարձրել է տուն: ԵՏՄ-ի նկատմամբ Տաջիկստանի վերաբերմունքի համար կարևոր հանգամանք է2013թ. մարտի 2-ին վերջինիս անդամակցումը ԱՀԿ-ին:

ԵՏՄ հեռանկարները Կենտրոնական Ասիայում խամրում են, երբ այն բախվում է տարածաշրջանում չինական տնտեսական էքսպանսիային: Չինաստանի տարածաշրջանային էքսպանսիան ուղղված է իր շուրջը բարեկամաբար տրամադրված պետություններից կազմված բուֆերային գոտու ստեղծմանը, որտեղ ինքը կստանձնի հեգեմոն ուժի դերակատարումը:

Ռուսաստանը ԵՏՄ-ի միջոցով փորձում է իրականացնել հովանավորչական քաղաքականություն, ինչը հակասում է Չինաստանի բաց և ազատ առևտրի քաղաքականությանը: Մետաքսի ճանապարհի նախագիծը Չինաստանը ցանկանում է ներառել Ասիա-Խաղաղօվկիանոսային ազատ առևտրի գոտում: Չինաստանը ձգտում է Ասիա-Խաղաղօվկիանոսային և դրան հարակից գոտում քանդել բոլոր արգելքները և հասնել առավելագույն ազատ առևտրի: Չինաստանը չի կարող հանդուրժել Ռուսաստանի հավակնությունները: Պեկինի համար Կենտրոնական Ասիան չափազանց մեծ գին ունի: Անցած տարվա նոյեմբերին Չինաստանը հայտարարեց “Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի” ստեղծելու նախաձեռնության մասին, որի շրջանակներում նա մտադիր է Կենտրոնական Ասիայի երկրներում ներդնել միլիարդավոր դոլարներ` տարածաշրջանային առևտրի զարգացման նպատակով: Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հայտարարեց, որ Պեկինը 40 մլրդ դոլար է առանձնացրել Ասիայում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար (Крис Риклтон, Уживутся ли в Центральной Азии китайский проект Шелкового пути и Евразийский экономический союз?http://russian.eurasianet.org/node/61461):

ԵՏՄ-ի առևտրատնտեսական փլուզումը

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արտաքին առևտրաշրջանառության ծավալները նորանկախ պետությունների միջև դրսևորել են անկման ընդհանուր միտում: Այսինքն, տեղի է ունեցել առևտրային ապաինտեգրում: Դրան զուգահեռ ավելացել են այլ արտաքին գործընկերների հետ (ԵՄ, Չինաստան, ԱՄՆ, Թուրքիա և Իրան) առևտրի ծավալները, ինչը, ըստ էության պատռում է ինտեգրման տարածությունը: Ռուսաստանի մասով տվյալ երևույթն առավել ակնհայտ է, ընդ որում, վերջին երկու տարիների, մասնավորապես, 2015թ. հունվար-փետրվար ամիսների տվյալներն առավել խոսուն են:

Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (ըստ Դաշնային մաքսային ծառայության տվյալների) 2014թ. կազմել է 782,9 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 95,6%): Արտահանումը կազմել է 496,9 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 94,2%), այդ թվում` հեռավոր արտասահմանի երկրներ` 453,3 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 91,9%), ԱՊՀ երկրներ` 63,6 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 86,0%): Ներմուծումը կազմել է 286,0 մլրդ դրամ (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 90,8%), այդ թվում՝ հեռավոր արտասահմանի երկրներից` 253,9 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 91,9%), ԱՊՀ երկրներից` 32,0 մլրդ դոլար (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ` 83,0%): Այս միտումը բնորոշ է եղել նաև 2013թ. համար:

Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (ըստ Դաշնային մաքսային ծառայության տվյալների) 2015թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 83,3 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 71,3%): Արտահանումը կազմել է 57,6 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 76,2%), այդ թվում՝ հեռավոր արտասահմանի երկրներ` 50,6 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 77,6%), ԱՊՀ երկրներ` 7,0 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 65,7%): Ներմուծումը կազմել է 25,7 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 62,4%), այդ թվում՝ հեռավոր արտասահմանի երկրներից` 23,1 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 63,3%), ԱՊՀ երկրներից` 2,6 մլրդ դոլար (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 54,9%):

Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը (ըստ Դաշնային մաքսային ծառայության տվյալների) ԵՏՄ անդամ երկրների հետ 2015թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 6,0 մլրդ դոլար (փաստացի գործող գներով), այդ թվում՝ արտահանումը` 3,9 մլրդ դոլար, ներմուծումը` 2,0 մլրդ դոլար: Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի հետ 2015թ. հունվար-փետրվար ամիսներին ընթացիկ գներով կազմել է 3,4 մլրդ դոլար, այդ թվում՝ արտահանումը` 2,2 մլրդ դոլար, ներմուծումը` 1,2 մլրդ դոլար, Ղազախստանի հետ կազմել է 2,4 մլրդ դոլար, այդ թվում՝ արտահանումը` 1,5 մլրդ դոլար, ներմուծումը` 0,9 մլրդ դոլար, Հայաստանի հետ կազմել է 197,5 մլն դոլար, այդ թվում՝ արտահանումը` 186,8 մլն դոլար, ներմուծումը` 10,7 մլն դոլար:

Աշոտ Եղիազարյան

Տնտեսագիտության դոկտոր

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай